10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը` իշխանությանը հարմար ընդդիմություն

Քրիստոնեադեմոկրատական  կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իշխանությունը փորձում է իր համար ‘’հարմար’’ ընդդիմություն ստեղծել` ի դեմս ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի:

Ստեղծված պայամններում, երբ ՀԱԿ-ը վերածվել է սովորական խորհրդարանական ընդդիմության եւ նախագահական ընտրական  գործընթացներից դուրս է մնացել, արդյո՞ք ՀԱԿ-ն էլ իշխանության համար հարմար ընդդիմություն չէ:

Henaran.am-ի այս հարցին Սոս Գիմիշյանը պատասխանեց. ‘’Այն փաստը, որ ՀԱԿ-ը չառաջադրեց միասնական թեկնածու, այդ մասով իհարկե, իշխանության համար հարմար է: Ճիշտ է, այստեղ կան օբյեկտիվ պատճառներ, թե ինչու ՀԱԿ-ը չառաջադրեց թեկնածու: Ոչ մեկս չենք կասկածում Լեւոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական փորձի վրա, ես դա հարգում եմ, բայց քաղաքական իմաստով,  սա բացասական նշանակություն ունեցավ: Այդ իմաստով գուցե հարմար է, բայց սա չի նշանակում, որ մենք ցանկացել ենք իշխանությանը օգնել’’:

Լրագրողների հարցին, մի՞թե հնարավոր չէր այնպես գործել, որ առաջիկա ընտրություններն իշխանության համար ‘’հեշտ’’ չլինեին:  Բանախոսն արձագանքեց.’’ Իհարկե հնարավոր էր իշխանության համար ոչ հեշտ ընտրություններ ապահովել’’: Գիմիշյանի խոսքով,այն ժամանակ, երբ  ՀԱԿ-ը ԲՀԿ հետ խաղեր սկսեց,  մի խումբ կուսակցություններ, այդ թվում եւ իր  կուսակցությունը, դեմ էին, բայց Տեր-Պետրոսյանի հեղինակությունն այնքան մեծ էր, որ դեմ լինելով դրան եւ համարելով,  որ այդ ուղին բերելու է այսօրվան, որոշվեց չխանգարել եւ մի կողմ քաշվել:

ՀԱԿ անդամն իրեն մեղադրեց, որ չեն պնդել իրենց համոզմունքը, բայց եւ նկատեց, որ ներքին պայքարը հեշտ գործ չէ: ‘’Ցավում եմ որ այդպես եղավ: Խորհրդարանական ընտրությունններն էլ էր դիտարկվում որպես միջանկյալ քայլ, էլի մենք մի կողմ քաշվեցինք: Բոլորը կարող ենք խոսել, իսկ գնահատականը այսօրվա վիճակն է’’,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ