27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն Նժդեհի դե՞մ. ռեժիսորը չի բացառում, որ սեւ

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց համացանցում հայտնված Գարեգին Նժդեհի վերաբերյալ տեսանյութեր, որոնք նա սև “PR” է որակում և ցավով նշում, որ տեսանյութերի հեղինակները հայեր են: Քննադատություններից զատ համացանցում հայտնված տեսանյութերում ազգային հերոսը ծաղրի է ենթարկվել:

 ”Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները կօգտագործեն այս ամենը: Անտեղի շահարկվում է  հերոսի անունը, չի կարելի ազգային հերոսի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել”,-ասաց Զաքարյանը: Իսկ աղմուկի պատճառը Հրաչ Քեշիշյանի “Գարեգին Նժդեհ” ֆիլմն է, որի շուրջ համացանցային աղմուկը չի դադարում:

Ռեժիսորը չի տեսել ֆիլմը, սակայն կարծում է, որ չի կարելի այն քննարկել, առավել ևս քննադատել, եթե դեռևս չեն դիտել: Նման տեսանյութերը, ըստ Զաքարյանի, կարող են լինել Հրաչ Քեշիշյանի դեմ: Henaran.am-ի հարցին, թե արդյոք կարող են սրանք սև “PR” լինել ՀՀԿ-ի դեմ, ռեժիսորը պատասխանեց. ”Կարող է լինել և ”Հանրապետականի” դեմ սև PR, կարող է լինել նաև ”Հանրապետականի” որևէ թևի կողմից: Ֆիլմը այսպես թե այնպես աղմուկ պետք է բարձրացներ”:

Ի դեպ, ռեժիսորը պահանջում է, որպեսզի “պատժեն մեղավորներին, քանի որ նման բաները միշտ անպատիժ են մնում, այդ պատժառով էլ անընդհատ կրկնվում են”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ