ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների վերաբերյալ առաջին զեկույցը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, հւնվարի 10-16-ին իրականացրած դիտարկման արդյունքների հիման վրա, հունվարի 23-ին հրապարակել է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը: Այն կազմված է 12 գլխից, որոնցում ներկայացված է ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրողների եւ թեկնածուների գրացման ընթացակարգը, բողոքների եւ դիմումների ներկայացման կարգը եւ այլ տեղեկություններ: Առայժմ որեւէ գնահատական ընտրությունների վերաբերյալ չի ներկայացվում: Մանրամասներն այստեղ` http://www.osce.org/hy/odihr/elections/98891: