02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բագրատյանի շնորհիվ ընդդիմադիր հատվածը վերջնականապես չհիասթափվեց. Սոս Գիմիշյան

‘’Այն ժամանակ հասարակությունը մոբիլիզացված էր, քաղաքական  ուժերի լուրջ միավորում կար եւ ժողովուրդը ընտրությունների էր գնում հույսով, որ փոփոխություններ կլինեն’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով 2008-ի եւ այս նախագահական ընտրություններից ասաց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա, 2008-ին Տեր-Պետրոսյանը քաղաքական քննարկում, խոսքի ու մտքի ուժ բերեց քաղաքական դաշտ:

‘’Այսօր վիճակը այլ է: Նախորդ նախագահական ընտրություններին հաջորդած հինգ տարվա ընթացքում որոշակի պրոցեսներ են տեղի ունեցել, քաղաքագիտական ուղղութուններ են տեղի ունեցել եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք’’:

Տեր-Պետրոսյանի առաջադրումն, ըստ Գիմիշյանի` ավելի կակտիվացներ ՀԱԿ-ին: Գիմիշյանի խոսքով, երբ վերջին պահին նա չառաջադրվեց,  Հրանտ Բագրատյանից մեծ համարձակություն պահանջվեց առաջադրվելու համար: Բանախոսը սա ճիշտ քայլ է համարում:

Գիմիշյանի խոսքով, Բագրատյանի խոսքը ծանրակշիռ է, նա պետական կառավարման համակարգում մեծ փորձ ունի եւ տնտեսական մոտեցումներ է բերում քաղաքական դաշտ: ‘’ Նա կարողանում է վերջնականապես չհիասթափեցել ՀԱԿ-ի եւ հասարակության ընդդիմադիր հատվածին, որը պայքարելու մեծ ցանկություն ունի’’,-շեշտեց Սոս Գիմիշյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀԱԿ-ից կարծիքներ են հնչում, որ Բագրատյանի առաջադրումը լեգիտիմացնում է գործշող իշխանություններին, Գիմիշյանն ասաց, որ այս հայտարարությունն անողները նախ եւ առաջ պետք է տան այն հարցի պատասխանը, թե ինչու մանդատներ վերցրին:

Մանդատներից հրաժարման հարցը, ինչպես հայտնի է ժամանակին առաջ քաշեց Սոս Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ