08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2013

Լեդի Գագան Բիբերից չի նեղանում

Փոփ երգիչ Ջասթին Բիբերի թվիթերյան միկրոբլոգը առաջ է անցել Լեդի Գագայի միկրոբլոգից` շուրջ 3 հազար ընթերցողով: Չնայած Բիբերին դեռ 2012-ի հունվարին էին հռչակել “Twitter”-ի ամենահայտնի օգտատերը:  Լեդի Գագան, սակայն, չի տխրում: Նա հայտարարել է, որ հպարտանում է Բիբերով, ում հաջողություններն արդարացված է համարում:  Թվիթերյան հիթ-շքերթի 3-րդ տեղում Քեթի Փերին է:

Չախալյանն ազատության մեջ կլինի այսօր կամ վաղը. Նինո Անդրեաշվիլի

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը այսօր կամ վաղն արդեն ազատության մեջ կլինի: Նրա համաներման մասին որոշումն արդեն ընդունվել է: Այս մասին քիչ առաջ Henaran.am-ին փոխանցեց Վահագն Չախալյանի փաստաբան, Վրաստանի մարդու իրավունքների կենտրոնի  փաստաբան Նինո Անդրեաշվիլին : Փաստաբանի խոսքով, եթե այսօրվա ընթացքում հնարավոր լինի դատարանի որոշումն ուղարկել քրեակատարողական հիմնարկ, Վահագն Չախալյանն ազատ կարձակվի հենց […]

Հայաստանը կներկայացնեն արցախցի 6 մարզիկ

Հունվարի 26-ից 29-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կկայանա սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` “A” դասի մրցաշարը, որը կրելով “Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ” անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի  փուլերից մեկը: Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է արցախցի վեց մարզիկ. Նարեկ Պետրոսյան՝ 62 կգ քաշային կարգ Մարտին Միրզոյան՝ 68 կգ ք/կ Արմեն Ադամյան՝ 74 կգ ք/կ Մավրիկ […]

Իրանի նախագահը ներկա է գտնվել Լորիս Ճգնավորյանի հեղինակած ստեղծագործության կատարմանը

Հունվարի 25-ին Թեհրանի Վահդաթ համերգասրահում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ Իրանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Համսարայիան երգչախմբի եւ դրա ղեկավար Ռազմիկ Օհանյանի կատարմամբ հնչեցին հանրաճանաչ երգահան ու խմբավար Լորիս Ճգնավորյանի հեղինակած ՛՛Շամսի ու Մոլանայի հանդիպումը՛՛ օպերայից հատվածներ: Իրանցի միստիկ բանաստեղծ Մոլանային նվիրված միջոցառումը, որին մասնակցելու հրավերներ էին ստացել Աֆղանստանի ու Տաջիկստանի արվեստագետները, կազմակերպվել էր ՛՛Շամս-Մոլանա՛՛ հիմնադրամի ու ԷԿՕ-ի մշակութային հաստատության […]

Սիրիահայերը անձնագիր ստացան

2013թ. հունվարի 24-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ: Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ և այլն: Հանդիսավոր պայմաններում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի […]

Անշարժ գույքի գործակալները նախագահական նստավայրի մոտ էին

Այսօր նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները: Նրանք պահանջում էին վերանայել ”Արտոնագրային վճարների մասին” օրենքում հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների` անշարժ գույքի գործակալություններն իրենց մեկ աշխատակցի համար պետք է վճարեն 60 հազար դրամ:  Բողոքողներն ասում են, որ իրենք չեն կարող նախապես հաշվել, թե քանի գործարք կկատարեն ամսվա ընթացքում, […]

Օդի պես անհրաժեշտ են արդար ընտրությունները. Սերժ Սարգսյանը Վայոց Ձորում է/ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին նախընտրական քարոզարշավը շարունակեց Վայոց ձորի մարզում: Հանդիպելով մարզկենտրոն Եղեգնաձորի ընտրողների հետ` նախագահի թեկնածուն անդրադարձավ զարգացող տնտեսությանը` նշելով, որ առանց հարմարավետ գյուղի հնարավոր չէ ապահով Հայաստան. Վայոց ձորն ունի հարուստ ժառանգություն եւ այս հրաշալի  բնության մեջ հնարավոր չէ չունենալ զարգացած ժամանակակից գյուղ: Սերժ Սարգսյանը ներկայացեց “Դեպի ապահով Հայաստան” իր […]

Քրեական գործ` բանակից ազատելու նպատակով գումարներ յուրացնելու համար

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն: Քաղաքացին հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից:  Ա.Բ-ն վերցրած գումարի դիմաց Կ.Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ: Ըստ […]

2008-ին ընդդիմադիր առանցքը ձեւավորվել էր ոչ թե ‘’հանուն’’-ի այլ ‘’դեմ’’ ի սկզբունքով. Արտակ Դավթյան

‘’Այն իրավիճակը, ինչ ունեինք հինգ տարի առաջ եւ ինչ ունենք այժմ, բոլորովին այլ են’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքով, որակական առումով թեկնածուների ներկայացրած ծրագրերը  եւ կոնկրետ Հրանտ Բագրատյանի ծրագիրն իր տենտեսական բաղկացուցիչով ավելի վատը չէ քան այն, ինչ ներկայացրեց ՀԱԿ առաջնորդը նախորդ նախագահական ընտրություններին:  ‘’Առավել քան համոզված եմ որ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված