14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրանի նախագահը ներկա է գտնվել Լորիս Ճգնավորյանի հեղինակած ստեղծագործության կատարմանը

Հունվարի 25-ին Թեհրանի Վահդաթ համերգասրահում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ Իրանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Համսարայիան երգչախմբի եւ դրա ղեկավար Ռազմիկ Օհանյանի կատարմամբ հնչեցին հանրաճանաչ երգահան ու խմբավար Լորիս Ճգնավորյանի հեղինակած ՛՛Շամսի ու
Մոլանայի հանդիպումը՛՛ օպերայից հատվածներ:

Իրանցի միստիկ բանաստեղծ Մոլանային նվիրված միջոցառումը, որին մասնակցելու հրավերներ էին ստացել Աֆղանստանի ու Տաջիկստանի արվեստագետները, կազմակերպվել էր ՛՛Շամս-Մոլանա՛՛ հիմնադրամի ու ԷԿՕ-ի
մշակութային հաստատության համատեղ նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ Լորիս Ճգնավորյանի ստեղծագործության շնորհանդեսը տեղի ունեցավ ԻԻՀ նախագահի մասնակցությամբ եւ ելույթով: Իրանի նախագահը բարձր գնահատեց հայ երգահանի աշխատանքը եւ մաղթեց ստեղծագործական հաջողություններ:
Բանախոսությամբ հանդես եկան նաեւ ԻԻՀ մշակույթի ու իսլամական կողմնորոշման նախարար Հոսեյնին ու  ՛՛Շամս-Մոլանա՛՛ հիմնադրամի նախագահ Այյուբին:

Հայտարարվեց, որ 2014 թվականին Իրանի Խոյ քաղաքում անցկացվելու է Մոլանային նվիրված սիմպոզիում:

Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2012 թ. դեկտեմբերի 18-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պետք է մեկներ Թուրքիա՝ մասնակցելու իրանցի բանաստեղծ Մոլանային նվիրված հուշ երեկոյին, սակայն չեղյալ համարեց իր այցը Թուրքիա: Ուշագրավ է այն փաստը, որ թեհրանյան միջոցառման ընթացքում հրավիրյալների շարքում չնշվեց Թուրքիայից ժամանած հյուրերի մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ