05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չախալյանն ազատության մեջ կլինի այսօր կամ վաղը. Նինո Անդրեաշվիլի

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը այսօր կամ վաղն արդեն ազատության մեջ կլինի: Նրա համաներման մասին որոշումն արդեն ընդունվել է:

Այս մասին քիչ առաջ Henaran.am-ին փոխանցեց Վահագն Չախալյանի փաստաբան, Վրաստանի մարդու իրավունքների կենտրոնի  փաստաբան Նինո Անդրեաշվիլին : Փաստաբանի խոսքով, եթե այսօրվա ընթացքում հնարավոր լինի դատարանի որոշումն ուղարկել քրեակատարողական հիմնարկ, Վահագն Չախալյանն ազատ կարձակվի հենց այսօր,  եթե այսուհանդերձ չհասցնեն, ջավախահայ գործիչն ազատության մեջ կլինի վաղը:

Նինո Անդրեաշվիլին Henaran.am-ին ասաց, որ համաներման միջոցով Վահագն Չախալյանի ազատ արձակումը դեռեւս չի նշանակում, որ արդարությունը վերականգնվել է: Նրա խոսքով, Չախալյանի ազատ արձակումից հետո  կշարունակվեն  անհրաժեշտ բոլոր քայլերը` ապացուցելու նրա անմեղությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում ուժի մեջ է մտել Զանգվածային համաներման մասին օրենքը: Վրաց իշխանությունները ”Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի անունը հանել էին  համաներման ենթակա դատապարտյալների առաջին  ցանկից:  

Սակայն, Նինո Անդրեաշվիլին մեզ փոխանցել էր, որ բացի վերը նշված ցուցակից, Վրաստանի խորհրդարանը երկամսյա ժամկետում  ուսումնասիրելու եւ հաստատելու է եւս մի ցուցակ, որտեղ Չախալյանի անունը պետք է լինի, քանի որ այն հոդվածը, որով նա դատապարտված է, ընկնում է համաներման ենթակա հոդվածների տակ:  

Հավելենք նաեւ, որ վրացահայ գործիչն արդեն հինգերորդ տարին է, ինչ գտնվում է բանտում: Ձերբակալվելով 2008թ. հուլիսի 21-ին՝  նա  խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` “հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման”, “խուլիգանության” եւ “զենքի պահպանման” մեղադրանքներով: 

Հ.Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ տեղեկացանք, որ Չախալյանն արդեն ազատության մեջ է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ