27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օդի պես անհրաժեշտ են արդար ընտրությունները. Սերժ Սարգսյանը Վայոց Ձորում է/ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին նախընտրական քարոզարշավը շարունակեց Վայոց ձորի մարզում:

Հանդիպելով մարզկենտրոն Եղեգնաձորի ընտրողների հետ` նախագահի թեկնածուն անդրադարձավ զարգացող տնտեսությանը` նշելով, որ առանց հարմարավետ գյուղի հնարավոր չէ ապահով Հայաստան. Վայոց ձորն ունի հարուստ ժառանգություն եւ այս հրաշալի  բնության մեջ հնարավոր չէ չունենալ զարգացած ժամանակակից գյուղ:

Սերժ Սարգսյանը ներկայացեց “Դեպի ապահով Հայաստան” իր նախընտրական ծրագիրը, թեկնածուի խոսքով` խիստ շոշափելի է խնդիրների լուծմանն է ուղղված. երեխաների առողջությունից, կրթությունից մինչեւ քաղաքական համակարգ:

Սերժ Սարգսյանը համոզված է, որ “երկնքից ոչ մեկը չի իջեցնելու , պետք է աշխատել միասին, պետք է լինել ազատ եւ ապահովված: Իսկ այս ամենը նշանակում է պատասխանատվություն սեփական քայլերի համար, որին ձգտում է Հայաստանը”,-ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրել իր նախընտրական ծրագիրը և խոսել հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին:

Մարզի Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների, հյուրանոցների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկել Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները: Վայքի տուրիզմի կենտրոնում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ագրոտուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության, խաղողագործության խնդիրներն է քննարկել գինեգործների, ֆերմերների և Վայքի տարածաշրջանի սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Վայոց ձորի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն և մեծանուն գրողի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին, այցելել տուն-թանգարան:
 

Իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը փաստեց, որ այսօր օդի պես անհրաժեշտ է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Ընտրություն, որ պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին: “Միայն իշխանությունները չեն ազատ եւ արդար ընտրությունների համար պատասխանատու, բոլորն են պատասխանատու, առավել եւս` բոլոր քաղաքական ուժերը”,-ասաց ՀՀԿ առաջնորդը` կոչ անելով ընտրությունը  կատարել խղճի մտոք` միաժամանակ հավելելով, որ իր ցանկանում է ընտրվել, որպեսզի շարունակի կիսատ մնացած ծրագրերը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ