08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2013

Առյուծը քաղցած չի եղել. գազանանոցն անվտանգության խնդիր ունի

՛՛Առաջին անգամը չէ, որ նմանատիպ սև PR ակցիա են կազմակերպում հենց տնօրենի դեմ՝ Կենդանաբանական այգու շուրջ աժիոտաժ ստեղծելու համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հունվարի 15-ին  գազանանոցում առյուծի անկման պատճառը եղել է այն, որ էգ առյուծները քաղցած են եղել եւ հոշոտել են իրենցից մեկին: Ըստ Խաչատրյանի՝ անկման […]

Հայաստանը թեւակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ. Ա. Բաղդասարյան

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների եւ կարեւորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ քայլերի է դիմում. քարոզարշավի ընթացքում մազերն է կտրել

Նախընտրական քարոզարշավի շրջանականերում այսօր “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Երեւանի Էրեբունի համայքնի ընտրողների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է Էրեբունի համայնքում ու շատ օրիգինալ, աննախադեպ քարոզարշավ անցկացնում: Քարոզարշավն աննախադեպ է այն առումով, որ այս անգամ մարդկանց զուտ բարեւելուց բացի, Րաֆֆի Հովհաննիսյանը պահի ազդեցությամբ կտրուկ քայլերի է գնում: Օրինակ՝ Էրեբունի փողոցում պատահական, անգամ […]

ԲՀԿ-ն այլեւս հետաքրքիր չէ. Հմայակ Հովհաննիսյան

‘’ԲՀԿ–ն այսօր անհետաքրքիր թեմա է’’,- լրագրողների հետ հանդիպմանը նման տաեսակետ է հայտնել ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ, Ծառուկյանի չառաջադրվելը սարսափելի հարված էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի համար: Խոսելով առաջադրված թեկնածուներից,  Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ նրանց առաջադրումն իշխանության համար կանխատեսելի էր, իսկ Հայրիկյանի առաջադրման նախաձեռնողն իշխանությունն է: Այս ընտրությունների […]

Խուսափել հետընտրական սթրեսից

՛՛Ընտրություններում մարդիկ գնում են ենթագիտակցական մղումների ետևից, գնում են այն թեկնածուի հետևից, ով կարողանում է նրանց հետ աշխատել՛՛,-համոզված է համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Նա ընտրողներին խորհուրդ է տալիս կատարել գիտակցված ընտրություն, չդառնալ ամբոխի մաս: ՛՛Եթե մարդ գիտի՝ ում է ընտրում ու ինչի համար, հետընտրական սթրես չի լինի՛՛,-պնդեց հոգեբանը: Ընտրողի մոտ սթրես չի առաջանա նաև այն դեպքում, երբ […]

Նորքի զանգվածի բնակիչները փողոց դուրս կգան

Հունվարի 24-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում, տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ: “ԷկոԼուր”-ին ուղղված բնակիչների նամակում  նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել: Բնակիչները […]

Դեդ Հասանի սպանությունը վրեժխնդրություն էր Յապոնչիկի՞ համար

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունը վրեժխնդրություն է եղել Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի սպանության համար, գրում է “Известия”-ն: Հետաքննությունը Հասանի սպանության “սլավոնական” տարբերակն է ուսումնասիրում, ըստ որի նրա հետ հաշվեհարդար են տեսել ազդեցիկ “օրենքով գողերը”` Ալեքսեյ Սուվորովի գլխավորությամբ: Այդ կերպ նա կարող էր վրեժխնդիր լինել մեկ այլ քրեական հեղինակության` 3 տարի առաջ մահացած Վյաչեսլավ Իվանկովի  մահվան համար: Որոշ […]

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պահվածքը ազգագրագետը ծիծաղելի է համարում

 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո հասարակությունը սթրեսի մեջ չի ընկնի, քանի որ որևէ հույս ընտրությունների հետ չի կապում: ՛՛Հուսախաբություններ չեն էլ լինի, նոր զարգացումները քիչ հավանական են, մեծ հույսեր չկան, որ մեծ հուսախաբություններ էլ լինեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց Խառատյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նախագահական ընտրությունների առանձնահատկություններն են Հայաստանի փոքր տարածքը, բնակչության սակավաթիվ լինելը: ՛՛Բոլորն իրար ճանաչում […]

Մեխիկոյի քաղաքապետարանը Ալիեւի արձանի վերաբերյալ որոշում է կայացրել

Մեքսիկայում շարունակվում են բուռն քննարկումները մայրաքաղաքի կենտրոնական երկու զբոսայգիներում Հեյդար Ալիեւի արձանի եւ Խոջալուի “ցեղասպանության” հուշակոթողի վերաբերյալ: Չնայած նախկին քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական որոշմանը, Մեքսիկայի նախորդ վարչակազմը եւ քաղաքապետը թողեցին իրենց պաշտոնները առանց գործնականում լուծում տալու հուշարձանների խնդրին: Բնականաբար, մեծ էր ճնշումը նոր քաղաքապետի վրա ադրբեջանական կողմից՝ չենթարկվելու հանձնաժողովի որոշմանը: Մասնավորապես, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դատական հայց էր ներկայացրել Մեխիկոյի քաղաքապետարանի դեմ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված