26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեդ Հասանի սպանությունը վրեժխնդրություն էր Յապոնչիկի՞ համար

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունը վրեժխնդրություն է եղել Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի սպանության համար, գրում է “Известия”-ն:

Հետաքննությունը Հասանի սպանության “սլավոնական” տարբերակն է ուսումնասիրում, ըստ որի նրա հետ հաշվեհարդար են տեսել ազդեցիկ “օրենքով գողերը”` Ալեքսեյ Սուվորովի գլխավորությամբ: Այդ կերպ նա կարող էր վրեժխնդիր լինել մեկ այլ քրեական հեղինակության` 3 տարի առաջ մահացած Վյաչեսլավ Իվանկովի  մահվան համար: Որոշ “գողեր” կարծում էին, որ Յապոնչիկի սպանության ետեւում հենց Հասանն է կանգնած: Նոր հակամարտության հետեւանքով նրանք կարող են նոր կորուստներ ունենալ, սակայն զանգվածային “գանգստերական պատերազմ” դժվար թե սկսվի:

Քննիչները նշում են, որ Դեդ Հասանի` մեծ աղմուկ բարձրացրած սպանության պատմության մեջ աչքի են ընկնում հետաքրքիր մանրամասներ. այն, որ սլավոնական “գողերը” գրեթե արհամարհեցին նրա մահը` չներկայանալով որ հոգեհանգստին, ոչ էլ հուղարկավորությանը: Նրան հրաժեշտ տվողների մեծ մասը կովկասցիներ էին, ովքեր Մոսկվա էին ժամանել Ռուսաստանի տարբեր մասերից: Ամբոխի մեջ սլավոնական արտաքինով մարդիկ գրեթե չեն նկատվել: Բացառություն են կազմել միայն Վասիլի Քրիստոֆորովը (Վոսկրես), ով Դեդ Հասանի հետ դեռ վաղուց սերտ հարաբերությունների մեջ էր, եւ նրա երիտասարդ հետեւորդներից մեկը` Վիկտոր Ժարինովը (Կեսար): 

Ըստ որոշ տվայլների` Դեդ Հասանին հրաժեշտ տալ իրենց ենթականերին արգելել են միանգամից 4 սլավոնական “օրենքով գողեր”` Ալեքսեյ Սուվորովը(Պետրիկ), Յուրի Եսինը (Սամոսլավ), Ալեքսեյ Զաբավինը (Զաբավա), Սերգեյ Ակսենեւը (Ակսեն): Հարկ է նշել, որ Պետրիկը դեռեւս 2009-ին որովայնին հասցված հրազենային վնասվածքից մահացած Յապոնչիկի դագաղի մոտ էր խոստացել գտնել սպանության պատվիրատուին եւ կրակել նրա որովայնին: Մեկ տարի անց Տվերսկի փողոցի վրա կրակեցին Դեդ Հասանի վրա, ընդ որում` այդ ժամանակ մարդասպանը կրակել էր հենց նրա որովայնին: Սակայն փամփուշտն անցել էր ճարպային հյուսվածքների միջով, ինչը փրկել էր Հասանին:

Իսկ մեկ տարի առաջ Հունաստանում կայացած “գողերի” հավաքին Դեդ Հասանի կողմնակիցները Պետրիկին անվանել էին մարդ, ով “գողական շարժմանը” դեմ է գնում` պատճառաբանելով, որ նա ակտիվորեն համագործակցում է այն կլանների ներկայացուցիչների հետ, ովքեր թույլ են տալիս իրենց հանդես գալ Դեդ Հասանի դեմ: Սակայն Պետրիկին “գահընկեց” անելուն գործը չհասավ: Նա բավականին մեծ ազդեցություն ունի իր շրջապատում, իսկ Յապոնչիկի սպանությունից հետո նույնիսկ փորձում էր զբաղեցնել նրա տեղը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ