09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առյուծը քաղցած չի եղել. գազանանոցն անվտանգության խնդիր ունի

՛՛Առաջին անգամը չէ, որ նմանատիպ սև PR ակցիա են կազմակերպում հենց տնօրենի դեմ՝ Կենդանաբանական այգու շուրջ աժիոտաժ ստեղծելու համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հունվարի 15-ին  գազանանոցում առյուծի անկման պատճառը եղել է այն, որ էգ առյուծները քաղցած են եղել եւ հոշոտել են իրենցից մեկին: Ըստ Խաչատրյանի՝ անկման պատճառը ճաղավանդակի ճաղի կոտրվելն է եղել, առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:

 ՛՛Վանդակների 90%-ը պիտանի չեն կենդանիների պաշտպանության համար, դժբախտ պատահար է եղել առյուծի հետ, այդ վանդակը կառուցվել էր 3 ու կես տարի առաջ, կառույցը չէր համապատասխանում ստանդարտներին և ապահովված չէր այնպիսի նախագծով, որը թույլատրվում է երկու եռյուծների միաժամանակ այնտեղ գտնվելը,-ասաց այգու տնօրենը եւ շարունակեց.

-Քաղցի պատճառով կենդանիները միմյանց չեն բզկտում ու հոշոտում, հոշոտման դեպք չի եղել, տարածքի կռիվ է եղել, իսկ այն ստահոդ լուրերը, որ կենդանաբական այգում կենդանիները սոված են ու կեր չկա, սուտ է, կա պահեստ, կա ծառայություն, որը կերակրում է՛՛:

Տնօրենը նկատեց, որ այգին շատ խնդիրներ ունի, սակայն գլխավոր խնդիրը վանդակների ոչ անվտանգության հարցն է, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին: Այս տարվա ընթացքում այգում պետք է իրականացվեն փոփոխություններ, շինարարական աշխատանքներ՝ այցելուների անվտանգության ապահովման համար: Խաչատրյանն ասաց, որ եթե իրենք նկատեն, որ այգին անվտանգ չէ այցելուների համար, այգին միգուցե փակեն:

Նշենք նաև, որ նախորդ տարվա ընթացքում եղել է 36 թռչունի, 7 սողունի, 2 ձկան և 7 գիշատիչի անկում: Ընդամենը 58 կենդանի է անկել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ