10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պահվածքը ազգագրագետը ծիծաղելի է համարում

 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո հասարակությունը սթրեսի մեջ չի ընկնի, քանի որ որևէ հույս ընտրությունների հետ չի կապում: ՛՛Հուսախաբություններ չեն էլ լինի, նոր զարգացումները քիչ հավանական են, մեծ հույսեր չկան, որ մեծ հուսախաբություններ էլ լինեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց Խառատյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նախագահական ընտրությունների առանձնահատկություններն են Հայաստանի փոքր տարածքը, բնակչության սակավաթիվ լինելը: ՛՛Բոլորն իրար ճանաչում են, իշխանություն-հասարակություն կապ կա, ոչ թե իրավական հարաբերություններ են, այլ անձնական կապերն են գործում, մարդիկ ընտրում են այն մարդուն, ումից հույսեր ունեն՛՛,-նշեց ազգագրագետը: Ընտրությունների մեկ այլ առաձնահատկությունն էլ այն է, որ ՏԻՄ ընտրությունները ևս վերածվել են քաղաքականի, և յուրաքանչյուրը կուսակցական է դարձել:

Ազգագրագետը նշեց, որ ինքը ծանոթացել է բոլոր թեկնածուների ծրագրերին և եկել եզրակացության, որ բոլորը ընդհանրական ծրագրեր են ներկայացրել: Իսկ այլ երկրներում քննարկումները մեկ կամ երկու հարցի, խնդրի շուրջ է ծավալվում:  ՛՛Նախագահական ընտրությունների օրակարգում բացակայում է այն հիմնական առանցքը, որով կլուծվի հիմնական հարցերը՛՛:

Հրանուշ Խառատյանի համար ծիծաղելի է նաև այն, որ ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը դեկտեմբերին պարբերաբար հայտարարում էին, որ մի քանի օր հետո իրենք կորոշեն՝ առաջադրում են թեկնածու, թե ոչ:

՛՛Ծիծաղելի է, որ քաղաքական ուժը երկու օր առաջ պետք է որոշի՝ կունենա թեկնածու, թե ոչ, սա համապատասխանում է հասարակության մեջ եղած պատկերացումներին, և ըստ այդմ էլ՝ հիասթափություն չկա՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ