16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեխիկոյի քաղաքապետարանը Ալիեւի արձանի վերաբերյալ որոշում է կայացրել

Մեքսիկայում շարունակվում են բուռն քննարկումները մայրաքաղաքի կենտրոնական երկու զբոսայգիներում Հեյդար Ալիեւի արձանի եւ Խոջալուի “ցեղասպանության” հուշակոթողի վերաբերյալ:

Չնայած նախկին քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական որոշմանը, Մեքսիկայի նախորդ վարչակազմը եւ քաղաքապետը թողեցին իրենց պաշտոնները առանց գործնականում լուծում տալու հուշարձանների խնդրին: Բնականաբար, մեծ էր ճնշումը նոր քաղաքապետի վրա ադրբեջանական կողմից՝ չենթարկվելու հանձնաժողովի որոշմանը: Մասնավորապես, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դատական հայց էր ներկայացրել Մեխիկոյի քաղաքապետարանի դեմ: Դատական գործընթացում պարտվելուց հետո վերջինս սպառնացել էր խզել դիվանագիտական կապերը Մեքսիկայի հետ, փակել դեսպանությունը եւ դիմել միջազգային դատարան: Ադրբեջանի դեսպանի գործողություններին անդրադարձավ Մեխիկոյի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի երեք անդամներից մեկը՝ Գաբրիել Գուեռան, որը նշեց, որ ադրբեջանական կողմի այդօրինակ պահվածքը կարող է վերջնականապես փչացնել ադրբեջանա-մեքսիկական հարաբերությունները, իսկ
դեսպանը բռնել է Մեքսիկայում անցանկանալի անձ (persona non-grata) հայտատարվելու ճանապարհը:
Մեքսիկական մի շարք առաջատար լրատվամիջոցներ դեկտեմբեր-հունվար ամիսներին հերթական ծավալուն անդրադարձերը կատարեցին հուշահամալիրների խնդրին: Հունվարի 20-ին Հեյդարի Ալիեւի արձանի դիմաց մարդու իրավունքների հարցերով մեքսիկացի հիսունից ավելի ակտիվիստներ՝ մարդու իրավունքների հանրահայտ
պաշտպաններ Դանիել Գերշենսոնի եւ Հոմերո Արիդյիսի գլխավորությամբ բողոքի ցույց կազմակերպեցին ընդդեմ Խոջալուի հուշահամալիրի եւ Ալիեւի արձանի:

Վերջին զարգացումների համատեքստում հունվարի 22-ին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Մեքսիկայի քաղաքապետարանը, համաձայն որի վերջնական որոշում է կայացվել Հեյդար Ալիեւի արձանը հանել քաղաքի կենտրոնական “Paseo de la Reforma” զբոսայգուց, եւ այն տեղափոխել որեւէ մասնավոր տարածք: Քաղաքապետարանը հայտարարեց նաեւ, որ որոշվել է փոխել Մեխիկոյի մեկ այլ “Tlaxcoaque” կոչվող հրապարակում տեղակայված “Խոջալուի” հուշահամալիրի ցուցանակի եւ բուն հուշահամալիրի վրա գրված տեքստը՝ այնտեղից հանելով ցեղասպանություն բառը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ