08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 9, 2013

Ակտ չեն գրի

ՀՀ ֆինանսների նախարարությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը մինչեւ ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանս­պոր­տային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտա­րարել էր մինչ տոները: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին […]

Կինոքննադատներն անվանել են տարվա լավագույն ֆիլմը /վիդեո/

Ամերիկյան կինոքննադատների միությունը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել ավստրիացի ռեժիսոր Միխայիլ Հանեկեի “Սեր” ֆիլմը: Հանեկեն կինոքննադատների կողմից ճանաչվել է նաեւ լավագույն ռեժիսոր, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարուհին` Էմանուել Րիվուն, տարվա դերասանուհի է ճանաչվել:  “Սեր” ֆիլմը պատմում է ֆրանսիացի տարեց զույգի դրամատիկ պատմությունը, որը կարծես թե երջանիկ կյանք է ապրել, սակայն կյանքի վերջում բախվել է բարդությունների հետ: Քննադատները […]

Երբ են տղամարդիկ հրաժարվում սեռական հարաբերություններից

Որքան էլ զարմանալի թվա, բոլոր տղամարդիկ չէ, որ տառապում են կանանց հանդեպ սրված սեռական ցանկությամբ (ինչպես փորձում են հաստատել կարծրատիպերը): Այն դեպքում, երբ կանանց մեծամասնությունը կարծում է, թե տղամարդիկ մշտապես սեքս են ուզում, հետազոտություններնապացուցում են հակառակը. պարզվում է արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդհանրապես հրաժարվում են սեռական հարաբերություններից իրենց կանանց հետ: Հարցումները ցույց են տվել, որ շուրջ […]

Օսկանյանի հիշեցումը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ալբերտ Հիրշմանի տեսությունն ու բացատրել, թե որքանով է այն արդիական Հայաստանի համար: ”Դեկտեմբերին 97 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Հիրշմանը (Albert O. Hirschman), որը հայտնի է 1970թ. իր հեղինակած ”Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն” (Exit, Voice, and Loyalty) աշխատությամբ: Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում […]

Խաչիկյանի գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության եւ այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, […]

Հետտոնական սթրեսները կապված են ֆինանսական խնդիրների հետ. ազգագրագետ

“Հետտոնական սթրեսները կապված են ֆինանսական խնդիրների հետ, որից խուսափելու համար պարզապես հարկավոր է կանոնակարգել գնումները”,-ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը` լրագրողերի հետ հանդիպմանն անդրադառնալով հետտոնական սթրեսների թեմային: Ազգագրագետի կարծիքով` տոները նույնիսկ չեն էլ ավարտվել, այդ պատճառով էլ դրա մասին խոսելը դեռեւս վաղ է: Նա նշեց, որ մենք ավելի շատ կենտրոնանում ենք տոնական սեղանների վրա` մոռանալով հոգեկան ներդաշնակության […]

Ծառուկյանը վախենում էր

 ՛՛Գագիկ Ծառուկյանը վախենում էր կորցնել այն միակ բանը, ինչ տրված էր Աստծո կողմից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարրեց նախագահի թեկնածու ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի Հարությունյանը, սակայն նա չմասնավորեցրեց,  ժպտալով հավելեց. ՛՛Հիմա ԲՀԿ-ն չի սատարում Սերժ Սարգսյանին, նրան թողնում են միայնակ, նա չի հավաքի հիսուն տոկոս՛՛: […]

Պարտքով լինի, ոնց լինի պիտի այդ գումարը ճարի. նախագահի թեկնածու

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ ինքը միայն երեկ երեկոյան է վճարել նախագահական ընտրությունների համար պահանջվող ութ միլիոն դրամ ընտրագրավը, քանի որ բանկերն են փակ եղել: ՛՛Եթե մեկը որոշում է  դուրս գալ լուրջ պայքարի, պարտքով լինի, ոնց լինի պիտի այդ գումարը ճարի, դա նույնն է ինչ գնալ պատերազմի առանց զենքի՛՛,-ասաց նա: […]

Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով

Հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 08-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված