08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 9, 2013

8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 8-ի երեկոյան աչքի վնասվածքով Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել 8 տարեկան մի տղա: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է մի քանի օր առաջ` ճայթիչ-պայթիչից: Ոստիկանությունը սկսել է քննություն, նշանակվել է փորձաքննություն: 

Գլխավոր խնդիրը

Տարեվերջին ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական կենտրոնը 1420 ընտրողների շրջանում հարցումներ է անկացրել և պարզել, որ հարցվածները բացառում են նախագահական ընտրություններում երկորրդ փուլը: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ դրանց՝ հայ ընտրազանգվածի 52 տոկոսը հետաքրքրվում է ընտրություններով, որից 32 տոկոսը գնալու է ընտրության, քսանութը գիտի՝ ում օգտին է քվեարկելու: Գրեթե քսան տոկոսը դեռ […]

Կրթաթոշակի մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։ Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ • սոցիալապես […]

Ժերար Դեպարդյեն Չեռնոգորիայի մշակույթի դեսպանը կդառնա

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կդառնա Չեռնոգորիայի մշակույթի դեսպանն աշխարհում: Այդ մասին հայտարարել է հենց ինքը` դերասանը` այդ երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ հանդիպումից հետո, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: “Չեռնոգորիան փոքր պետություն է, սակայն մեծ նշանկություն ունի Եվրոպայի համար, քանի որ մշակութային մեծ պոտենցիալ, հարուստ պատմություն եւ գեղեցիկ բնություն ունի”,-նշել է Դեպարդյեն: Նա չի բացառել նաեւ, […]

Աշոտյանը հանգստացնում է ուսանողներին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրում է, որ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով բոլոր այն ուսանողները, ովքեր չեն կարողանա մասնակցել քննություններին, կարող են չանհանգստանալ:  “Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհանգստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով: Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, […]

Ուրախությունը վերածվել է դժբախտության

Իտալիայում 5-ամյա երեխան սրտի կաթված է ստացել ընտանեկան տոնի ժամանակ, երբ տեսել է բարեկամներից մեկին` հայտնի Բեֆանա կախարդի կերպարով հագնված:  Ողբերգությունը տեղի է ունեցել Սիցիլիա կղզում հունվարի 6-ին` Աստվածահայտնության տոնի օրը, երբ Իտալիայում ընդունված է երեխաներին քաղցրավենիք եւ նվերներ տալ: Ըստ ավանդույթի` երեխաները հատուկ գուլպաներ են կախում, իսկ հեքիաթային Բեֆանան դրանց մեջ իբր թե կոնֆետներ […]

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը եւ Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը: Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երեւան-Մեղրի ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երեւան-Սեւան ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված […]

Կոմունիստը Տեր-Պետրոսյանից պատասխան է պահանջում. Առավոտ

“Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են եւ, ցավոք, դեռ հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին եւ նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին՝ նաեւ այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով: Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետեւից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնել. […]

Ջոլիի եւ Փիթի երեխաները ոստիկաններ են կանչել տուն

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի երեխաներն իրենց տուն ոստիկանություն եւ ուղղաթիռ են կանչել: Իրավապահ մարմիններն անմիջապես ժամանել են “կատարվելիք կողոպուտը” կանխելու համար, սակայն երեխաների դայակը, ով այդ պահին նստած է եղել նրանց կողքին, հայտնել է, որ նրանք պարզապես շխոթված են սեղմել ազդանշանային համակարգի կոճակը: Բրեդը եւ Անջելինան այդ ընթացքում տանը չեն եղել: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված