07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ժերար Դեպարդյեն Չեռնոգորիայի մշակույթի դեսպանը կդառնա

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կդառնա Չեռնոգորիայի մշակույթի դեսպանն աշխարհում: Այդ մասին հայտարարել է հենց ինքը` դերասանը` այդ երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ հանդիպումից հետո, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

“Չեռնոգորիան փոքր պետություն է, սակայն մեծ նշանկություն ունի Եվրոպայի համար, քանի որ մշակութային մեծ պոտենցիալ, հարուստ պատմություն եւ գեղեցիկ բնություն ունի”,-նշել է Դեպարդյեն:

Նա չի բացառել նաեւ, որ ֆիլմ կնկարահանի բալկանյան այդ պետության տարածքում եւ որ իր հետաքրքրությունը Չեռնոգորիայի նկատմամբ առաջին հերթին նկարահանումների հետ է կապված: 

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա չի ցանկանում բացի ռուսական անձնագրից նաեւ Չեռնոգորիայի անձնագիր ստանալ, նա պատասխանել է, որ “փաստաթղթերի հավաքածու ստեղծելու միտք չունի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ