11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օսկանյանի հիշեցումը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ալբերտ Հիրշմանի տեսությունն ու բացատրել, թե որքանով է այն արդիական Հայաստանի համար:

”Դեկտեմբերին 97 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Հիրշմանը (Albert O. Hirschman), որը հայտնի է 1970թ. իր հեղինակած ”Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն” (Exit, Voice, and Loyalty) աշխատությամբ:

Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում է տեղի ունենում, մարդիկ դրան արձագանքում են կա՛մ երես թեքելով ու հեռանալով, կա՛մ դրա մասին բարձրաձայնելով ու պայքարելով՝ նպատակ ունենալով իրավիճակը փոխել: Իհարկե այս երկու տարբերակների ընտրության հարցում որոշիչ է կոնկրետ իրավիճակի նկատմամբ հավատարմության գործոնը:

Հիրշմանն ասում է, որ այս մոտեցումը հավասարապես կիրառելի է և՛ սովորական սպառողական մթնոլորտում, և՛ մեծ ու փոքր կազմակերպություններում, և՛ հատկապես պետություններում: Եթե սպառողը դժգոհ է իր օգտագործած ապրանքների որակի կամ ինչ-որ խանութի ծառայությունների վատացումից, նա կա՛մ համազոր այլ ապրանք է գնում, կա՛մ այլ տեղ է գնումը կատարում, կա՛մ, եթե հավատարմություն ունի ապրանքի կամ խանութի նկատմամբ, բողոքում է և փորձում իրավիճակը փոխել:

Եթե ինչ-որ ընկերությունում աշխատողները տեսնում են իրավիճակի ու մթնոլորտի վատացում, նրանք կա՛մ դուրս են գալիս աշխատանքից, կա՛մ բողոքում են ղեկավարությանը և փորձում շտկել իրավիճակը: 

Նմանապես, երբ մարդիկ դժգոհ են լինում երկրում առկա վիճակից, կա՛մ պայքարում են այն փոխելու համար, կա՛մ լքում երկիրը: Նրանք, ովքեր լքելու հնարավորություն չունեն, ամբողջական անտարբերություն են ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ: 

Հաշվի առնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպը և նախագահական մոտալուտ ընտրությունները, Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար”,-գրել է Օսկանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ