13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հետտոնական սթրեսները կապված են ֆինանսական խնդիրների հետ. ազգագրագետ

“Հետտոնական սթրեսները կապված են ֆինանսական խնդիրների հետ, որից խուսափելու համար պարզապես հարկավոր է կանոնակարգել գնումները”,-ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը` լրագրողերի հետ հանդիպմանն անդրադառնալով հետտոնական սթրեսների թեմային:

Ազգագրագետի կարծիքով` տոները նույնիսկ չեն էլ ավարտվել, այդ պատճառով էլ դրա մասին խոսելը դեռեւս վաղ է: Նա նշեց, որ մենք ավելի շատ կենտրոնանում ենք տոնական սեղանների վրա` մոռանալով հոգեկան ներդաշնակության մասին:

Հանդիպմանը ներկա հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ հետտոնական սթրեսները անհատական բնույթ են կրում, սակայն որոշակի մասնագիտություններով աշխատող մարդկանց համար տոնական արձակուրդներն անկասկած սթրես են: Հոգեբանը խորհուրդ տվեց այդ մարդկանց սթրեսից դուրս գալու համար աշխատել սեփական անձի վրա` արթնանալ լավ տրամադրությամբ եւ աշխատանքի գնալ` հիշելով դրա լավ կողմերը: Ինչ վերաբերում է սննդային ծանրաբեռնվածությանը, ապա դրանից ազատվելու համար հարկավոր է ընդամենը չշարունակել ծանրաբեռնել ստամոքսը եւ շատ քայլել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ