21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պարտքով լինի, ոնց լինի պիտի այդ գումարը ճարի. նախագահի թեկնածու

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ ինքը միայն երեկ երեկոյան է վճարել նախագահական ընտրությունների համար պահանջվող ութ միլիոն դրամ ընտրագրավը, քանի որ բանկերն են փակ եղել: ՛՛Եթե մեկը որոշում է  դուրս գալ լուրջ պայքարի, պարտքով լինի, ոնց լինի պիտի այդ գումարը ճարի, դա նույնն է ինչ գնալ պատերազմի առանց զենքի՛՛,-ասաց նա:

Հարցին, թե որ ընտրազանգվածի վրա է հույս դնում, Հարությունյանը պատախանեց, որ իր համար թվաբանությունը կարևոր չէ:

Թեկնածուն իր քարոզարշավի ընթացքում քարոզելու է ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բնակիչներին, սակայն մարզեր մեկնելու է միայն վերջին տասը օրերին: Նրա կարգախոսներն են ՛՛Հանուն հավերժական Հայաստանի՛՛, ՛՛Ես ձեզնից մեկն եմ՛՛ և այլն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ