16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Արտաքին ուժերն օգտագործում են սիրիական ընդդիմությանը. արաբագետ

Արտաքին ուժերը սիրիական ընդդիմությանն օգտագործում են Սիրիայի ներքին քաղաքական վիճակն ապակայունացնելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը` անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:  Արաբագետը կարծիք հայտնեց, որ Արեւմուտքը չի դիմի ռազմական միջամտության` միաժամանակ նկատելով, որ դեռեւս վաղ է խոսել դրա մասին:  Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ներկայումս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի […]

Բացակա պայքար նախագահականի դիմաց /ֆոտո/

Արդեն  մի քանի ամիս է, ինչ ՀՀ  նախագահի նստավայրի մոտ նստացույց է անում Գարեգին Նժդեհի բարեկամուհի,  75-ամյա Էմմա Սահակյանը: Հիշեցնենք, որ իր պատմելով՝  քրոջ աղջիկը խլել  է իր բնակարանն ու ողջ ունեցվածքը: Էմմա Սահակյանի խոսքով,  քույրը առաջարկել է վաճառել տունը, տեղափոխվել  միասին ապրելու, որպեսզի խնամի քրոջը: Պայմանով, որ տունը կնվիրի Էմմային: Սակայն քրոջ մահից հետո […]

Հայրիկյանը կարծում է, որ մայր եւ որդի Ծառուկյաններն իրեն կընտրեն

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ԲՀԿ վերջին հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու եւ ԲՀԿ-ն չի սատարելու որեւէ մեկին, բնականոն չէ, թեեւ նշում է, որ իր համար այդ որոշումը շատ բան չի փոխել, որովհետեւ եթե անգամ բոլորը հայտարարեն, որ չեն մասնակցելու, ինքն իր անելիքը գիտի:  Բանախոսը ենթադրում է, որ գուցե բրյուսելյան այցելությունից հետո […]

Սաակաշվիլին պետական ինքնաթիռն օգտագործել է սեփական հաճույքների համար

Վրաստանի պաշտպանության նախարարությանը տվյալներ են ներկայացվել, ըստ որոնց նախագահի թռիչքների համար նախատեսված 2 ինքնաթիռներից մեկն օգտագործվել է Միխեիլ Սաակաշվիլիի եւ “Ազգային միացյալ շարժում” կուսակցության առաջնորդների` դեպի հայտնի տուրիստական հանգստավայրեր թռիչքների համար, հաղորդում է “Голос России” ռադիոն: Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնել է, որ նախագահի ադմինիստրացիայի այն պնդումները, թե ինքնաթիռը երբեք չի օգտագործվել Սաակաշվիլիի կողմից, իրականությանը […]

Որ այս երկիրը զարգանա, բայց ոչ երկիրը բզկտելով

՛՛Առողջ Հրազդան՛՛ քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Մովսես Մանուկյանի համար ողջունելի է, որ երիտասարդները ներգրավված են բնապահպանական ակտիվ պայքարին: ՛՛Մենք ջատագովն ենք, որ այս երկիրը զարգանա, բայց ոչ այս երկիրը բզկտելով՛՛,-ասաց նա: Մանուկյանը պատմեց, որ Հանաքավանում հիմա գործընացներ են ընթանում, որոնք կարող են խոչընդոտել Ծաղկաձորում զբոսաշրջությանը: ՛՛Եթե կառուցվի Պղնձամոլիբդենային հանքավայրը, երկաթահանքն  ու ձուլարանը, դա կազդի նաև […]

Որոշները անգամ դոպինգ контроль չանցան

Մենք բազմիցս ասել ենք,որ ոչ ոքի քաղաքական շնչառությունը չի հերիքելու, եզրագծին հասնելու, մեզ հետ պայքարում:Արի ու տես ՝որոշները անգամ դոպինգ контроль չանցան: Գրառումը` ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Ամբողջ հանրապետությունում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.  դեկտեմբերի 14-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, ձյան տեղումներ են: Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման […]

Ձմեռ Պապ Բալասանյանը /վիդեո/

Ժամանակավոր կացարաններում և սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ անակնկալ այցելություններ կատարեց ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների: ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ փոխանցմամբ, Գյումրու համայնքապետը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով […]

Քաղցկեղով հիվանդ 7-ամյա երեխային բուժել են ՄԻԱՎ-վարակի միջոցով

7-ամյա Էմիլիի ծնողները համաձայնել են բժիշկների առաջարկին` դիմելով ծայրահեղ վտանգավոր քայլի` դստեր կյանքը փրկելու համար, գրում է “LifeNews”-ը: Ամերիկյան բժիշկներին հաջողվել է բուժել լեյկոմիայով տառապող երեխային` վարակելով նրա օրգանիզմը ոչ ակտիվ ՄԻԱՎ-վարակով: Բժիշկները երկար ժամանակ փորձել են տարբեր մեթոդներով փրկել երեխայի կյանքը, սակայն ոչ մի բուժում դրական արդյունք չի ունեցել: Քաղցկեղի բջիջները շարունակել են տարածվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի