05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայրիկյանը կարծում է, որ մայր եւ որդի Ծառուկյաններն իրեն կընտրեն

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ԲՀԿ վերջին հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու եւ ԲՀԿ-ն չի սատարելու որեւէ մեկին, բնականոն չէ, թեեւ նշում է, որ իր համար այդ որոշումը շատ բան չի փոխել, որովհետեւ եթե անգամ բոլորը հայտարարեն, որ չեն մասնակցելու, ինքն իր անելիքը գիտի:

 Բանախոսը ենթադրում է, որ գուցե բրյուսելյան այցելությունից հետո ԲՀԿ-ում հասկացել են` չի կարելի լինել գործարար եւ զբաղվել քաղաքականությամբ: Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ ԲՀԿ-ի որոշումը կարող է պահի որոշում լինել եւ առաջիկա երկու ամսում ԲՀԿ-ն գուցե դիրքորոշում հայտնի: Միեւնույն ժամանակ ԱԻՄ նախագահը նշել է, որ եթե քաղաքական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, նշանակում է նրա գոյությունն անիմաստ է:

 Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԲՀԿ ընտրազանգվածը իր թեկնածությունն առաջադրել ցանկացող Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկի, ԱԻՄ նախագահն ուշագրավ պատասխան տվեց` թե  Գագիկ Ծառուկյանի մոր`Ռոզա Ծառուկյանի հետ իր մասնավոր զրույցներից կարող է ենթադրել, որ ընտրության գնալու դեպքում նրանք իր օգտին կքվեարկեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ