16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Իրավապաշտպան ՀԿ-ները մտահոգված են ՀՀ–ում արդարադատության իրականացմամբ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիր են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում արդարադատության իրականացման վերաբերյալ։ Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին։  FIDH-ը, ՔՀԻ–ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն գնահատել են արդարադատության ոլորտում տեղի ունեցած զարգացումները […]

Նախկին ՀՅԴ-ական նորահայտ թեկնածուն

Նախագահի եւս մեկ թեկնածու այսօր հայտարարեց իր առաջադրման մասին: Նախկին ՀՅԴ-ական  Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իր` նախագահ դառնալու հավակնությունները, հայտարարեց, որ եթե հենց վաղը լինեն ընտրությունները, ապա 5000 հոգի կընտրեն իրեն: Նա համոզմունք է հայտնց, որ Իր ընտրազանգվածը շերտավոր չէ եւ իրեն կընտրեն  և՛ գործարարները, և՛ աղքատները: Հովիկ Աղազարյանը որպես իր հիմնական […]

Պարը դարձել է 46-ամյա տղամարդու մահվան պատճառ /վիդեո/

46-ամյա բրիտանացի Իմոն Քլիբրայդը մահացել է ակումբային երեկույթից հետո` “Gangnam Style” ոճում պարելու հետեւանքով: Մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը, որը տեղի է ունեցել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից:  Կիլբրայթի այրին պատմել է, որ ամուսինը զվարճացել է ողջ երեկո, նույնիսկ պարել է բեմին` կատարելով պարային շարժումներ, որոնք կարելի է տեսնել հարավկորեացի ռեփեր Psy տեսահոլովակում: Պարից հետո Կիլբրայթը բողոքել է […]

Նվիրիր արյունդ

Այս տարվա ընթացքում շուրջ 14 հազար արյունատվություն է եղել, որը նշանակում է, որ Հայաստանում բնակչության  0.3%-ը ներգրավված է որպես դոնոր: Մինչդեռ յուրաքանչյուր երկրում արյունատվության մեջ պետք է ներգրավված լինի բնակչության 2-3%-ը: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՀՀ ԱՆ  արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով՝ զարագացած երկրներում բնակչության 38%-ն է արյան դոնոր դառնում: Սրա մեջ […]

Սիրուշոն` ”PreGomesh” երգի մասին /վիդեո/

Երգչուհի Սիրոշուն Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում մեկնաբանել է իր նոր երգի ու դրա տեսահոլովակի հետ կապված բոլոր քննադատությունները, և ներկայացրել, թե ինչպես է ծնվել երգը, ինչու է այդպիսի տեսահոլովակ պատրաստվել: ”Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը: Երբ փոքր էի շատ չէի լսում ժողովրդական երաժշտություն, իսկ ժողովրդական երգերին […]

“Հարսնաքարի” ամբաստանյալներից մեկի կինն ու մայրը վթարի են ենթարկվել

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում “Հարսնաքարի” գործով դատական նիստին միջնորդություն ներկայացրեց մեղադրյալ, ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մելքումյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 1-ին իրար են բախվել Գրիգոր Գրիգորյանի եւ Աշոտ Թովմասյանի ավտոմեքենաները: Գիտակցության չգալով Գրիգոր Գրիգորյանը մահացել է, իսկ նրա երկու ուղեւորները՝ Աղավնի Ադամյանը եւ Զալինե Հակոբյանը ծայրահեղ վիճակում տեղափոխվել են […]

ԲՀԿ-ը հակասում է ինքն իրեն

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ԲՀԿ-ն հակասում է ինքն իրեն, մի կողմից ասում է, որ ոչ մեկին չի սատարելու նախագահական ընտրություններում, մյուս կողմից էլ ասում է, որ կուղղորդի իր ընտրազանգվածին: ”ԲՀԿ անդամ որոշ պատգամավորների այսօրվա հարցազրույցներում մի ուշագրավ միտք տեսա: Պարզվում է, ԲՀԿ-ն մի կողմից հայտարարել է ընտրություններին չմասնակցելու և […]

ՀԱԿ-ի 3 տարբերակը

”ՀԱԿ-ի դերը քիչ թե շատ պարզ էր, Տեր-Պետրոսյանը ցանկանում էր, որ Ծառուկյանն առաջադրվի և այդ դեպքում նա նրան կսատարեր”,-կարծիքը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: Ըստ նրա` ՀԱԿ-ն ունի երեք տարբերակ: Առաջին տարբերակը ընտրությունների չգնալն է, սեփական թեկնածու չառաջադրելը:  Սակայն այս տարբերակն, ըստ քաղաքագետի ՀԱԿ-ի պարագայում անընդունելի կլինի:  Երկրորդ տարբերակով ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին և կառաջադրի ՀԱԿ ղեկավար […]

ՀՀ եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ անցկացրեցին

Դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվեց վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի