15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին ՀՅԴ-ական նորահայտ թեկնածուն

Նախագահի եւս մեկ թեկնածու այսօր հայտարարեց իր առաջադրման մասին: Նախկին ՀՅԴ-ական  Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իր` նախագահ դառնալու հավակնությունները, հայտարարեց, որ եթե հենց վաղը լինեն ընտրությունները, ապա 5000 հոգի կընտրեն իրեն:

Նա համոզմունք է հայտնց, որ Իր ընտրազանգվածը շերտավոր չէ եւ իրեն կընտրեն  և՛ գործարարները, և՛ աղքատները:

Հովիկ Աղազարյանը որպես իր հիմնական մրցակից տեսնում է գործող նախագահին: Նորահայտ թեկնածուն կարեւորում է կառավարման համակարգի փոփոխությունը` անցումը խորհրդարանական համակարգին:

ՀՅԴ շարքերից ապագա թեկնածուն հեռացվել է կարգապահական խախտումների, ղեկավարության որոշմանը չենթարկվելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ