04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Պարը դարձել է 46-ամյա տղամարդու մահվան պատճառ /վիդեո/

46-ամյա բրիտանացի Իմոն Քլիբրայդը մահացել է ակումբային երեկույթից հետո` “Gangnam Style” ոճում պարելու հետեւանքով: Մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը, որը տեղի է ունեցել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից: 

Կիլբրայթի այրին պատմել է, որ ամուսինը զվարճացել է ողջ երեկո, նույնիսկ պարել է բեմին` կատարելով պարային շարժումներ, որոնք կարելի է տեսնել հարավկորեացի ռեփեր Psy տեսահոլովակում: Պարից հետո Կիլբրայթը բողոքել է սրտի ցավից, այնուհետեւ ընկել ու մահացել է: 

Բժիշկները հայտնել են, որ նրա մահվան մեջ որեւէ տարօրինակ բան չեն հայտնաբերել:Կիլբրայթը պարզապես գերագնահատել է իր ուժերը եւ չափից դուրս շատ ջանքեր է գործադրել պարի ընթացքում: 

Սրտաբան Բեռնար Կիվնին նշել է, որ միջին տարիքի տղամարդիկ ռիսկային գոտում են գտնվում եւ ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը կարող է սրտի կանգառի պատճառ դառնալ: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ