05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սաակաշվիլին պետական ինքնաթիռն օգտագործել է սեփական հաճույքների համար

Վրաստանի պաշտպանության նախարարությանը տվյալներ են ներկայացվել, ըստ որոնց նախագահի թռիչքների համար նախատեսված 2 ինքնաթիռներից մեկն օգտագործվել է Միխեիլ Սաակաշվիլիի եւ “Ազգային միացյալ շարժում” կուսակցության առաջնորդների` դեպի հայտնի տուրիստական հանգստավայրեր թռիչքների համար, հաղորդում է “Голос России” ռադիոն:

Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնել է, որ նախագահի ադմինիստրացիայի այն պնդումները, թե ինքնաթիռը երբեք չի օգտագործվել Սաակաշվիլիի կողմից, իրականությանը չեն համապատասխանում: Խորհրդականը նույնիսկ կոնկրետ ամսաթվեր է նշել 2011-12-ի ընթացքում, երբ նախագահն այդ ինքնաթիռով մեկնել է Հարավային Ամերիկա եւ Եվրոպայի մի շարք երկրներ: Նա նշել է, որ այդ թռիչքների մեծ մասը կապված չի եղել պաշտոնական այցերի հետ:

Վրաստանի ՊՆ ղեկավարության որոշման համաձայն` ինքնաթիռը կվերադարձվի լիզինգային ընկերությանը, որը տրամադրել էր այն: Այդ որոշման շնորհիվ ՊՆ-ը ամեն տարի կտնտեսի ավելի քան 6 մլն դոլար:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ