24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Քաղցկեղով հիվանդ 7-ամյա երեխային բուժել են ՄԻԱՎ-վարակի միջոցով

7-ամյա Էմիլիի ծնողները համաձայնել են բժիշկների առաջարկին` դիմելով ծայրահեղ վտանգավոր քայլի` դստեր կյանքը փրկելու համար, գրում է “LifeNews”-ը: Ամերիկյան բժիշկներին հաջողվել է բուժել լեյկոմիայով տառապող երեխային` վարակելով նրա օրգանիզմը ոչ ակտիվ ՄԻԱՎ-վարակով:

Բժիշկները երկար ժամանակ փորձել են տարբեր մեթոդներով փրկել երեխայի կյանքը, սակայն ոչ մի բուժում դրական արդյունք չի ունեցել: Քաղցկեղի բջիջները շարունակել են տարածվել Էմիլիի օրգանիզմում` վտանգի տակ դնելով երեխայի կյանքը:

Երբ երեխայի վիճակն արդեն անհույս է եղել, բժիշկները նրա ծնողներին առաջարկել են էքսպերիմենտալ բուժում անցկացնել`որոշման համար նրանց տալով ընդամենը 48 ժամ: Նրանք համաձայնվել են, քանի որ վտանգ է եղել, որ Էմիլիի ներքին օրգանները կդադարեն աշխատել: ՄԻԱՎ-ի ոչ ակտիվ վարակի ներարկումից հետո նրա շնչառությունը կարգավորվել է, ջերմությունը նվազել, արյան ճնշումը նորմալացել է:

Այժմ երեխան իրեն գերազանց է զգում եւ ապրում լիարժեք կյանքով: Վերջին ստուգման ժամանակ բժիշկները քաղցկեղի բջիջներ չեն հայտնաբերել նրա օրգանիզմում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ