Բացակա պայքար նախագահականի դիմաց /ֆոտո/
Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ նախագահի նստավայրի մոտ նստացույց է անում Գարեգին Նժդեհի բարեկամուհի, 75-ամյա Էմմա Սահակյանը: Հիշեցնենք, որ իր պատմելով՝ քրոջ աղջիկը խլել է իր բնակարանն ու ողջ ունեցվածքը: Էմմա Սահակյանի խոսքով, քույրը առաջարկել է վաճառել տունը, տեղափոխվել միասին ապրելու, որպեսզի խնամի քրոջը: Պայմանով, որ տունը կնվիրի Էմմային: Սակայն քրոջ մահից հետո փաստաթղթերի կեղծման արդյունքում նրան զրկել են ամեն ինչից: Կնոջ բողոքները տեղ չեն հասնում:
Այսօր նախագահականի դիմաց կնոջ փոխարեն միայն կոչեր ու ստորագրահավաքի թղթեր էին: Ի դեպ, ոչ մեկը չկար, գրիչ էր դրված ու ովքեր համաձայն են պայքարելու անարդարությունների դեմ՝ ստորագրում են: Մոտ մեկ ժամ սպասեցինք տիկին Էմմային: Նա այդպես էլ չերեւաց: Գուցե սա էլ նստացույցի “ժամանակակից” ձեւ է: