09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Գեղամյանի նամակը՝ Ձմեռ պապիկին

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնի քաղաքական գործիչներից ևս մեկի՝ պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ Ձմեռ պապիկին ուղղված նամակն է շարադրել: ՛՛Ժողովուրդ, չնայած նախօրոք հայտարարել էի, որ այսօր երկու նամակ եմ հրապարակելու, բայց հենց նոր ստացա այսօրվա երրորդ նամակը, որը շատ կարճ է, բայց բովանդակալից: Եվ այսպես Արտաշես Գեղամյանի նամակը Ձմեռ պապիկին:  ”Մեծարգո Ձմեռ պապիկ: Կլինի՞, […]

Շատ քաղաքական գործիչներ մի քիչ ժամանակից առաջ են ընկել, սխալվել են… /վիդեո/

ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, որն այսօր մասնակցում էր “Հանրապետություն” կուսակցության համագումարին, չի ուզում “աշխարհից առաջ ընկնել”:  “Քանի որ աշխարհի վերջն ա էսօր, չեմ ուզում աշխարհից առաջ ընկնեմ: Շատ քաղաքական գործիչներ մի քիչ ժամանակից առաջ են ընկել, սխալվել են: Րաֆֆին էլ ա սխալվել…”,-իրեն ուղղված լրագրողների բազմաթիվ հարցերին Սասուն Միքայելյանն այսպես պատասխանեց եւ խոստացավ սպառիչ պատասխաններ տալ […]

Իրինա Շեյկի տոնական մերկապարը /ֆոտո/

Հայտնի մոդել Իրինա Շեյկը նկարահանվել է “սադրիչ” ամանորյա տեսահոլովակում:  Բրիտանական “Love” ամսագրի համար ռետրո ոճում  նկարահանված հոլովակում Շեյկը պարում է եւ էրոտիկ դիրքեր ընդունում:  Մոդելի հագին ընդամենը կարմիր ներքնազգեստ է եւ նույն գույնի կոշիկներ: Աստղի ամանորյա հանդերձանքն ամբողջացնում են սպիտակ գուլպաները եւ “գուսարական” ոճի գլխարկը:

Թուրքիան մեզ հետ սիրախաղ կանի, իսկ 2015-ից հետո կրկին կանցնի թշնամական վերաբերմունքի. Արա Պապյան

“Եթե մենք առաջարկում ենք Արեւմտյան Հայաստանի տարածքներում ստեղծել այսպես կոչված “փոքրիկ Եվրամիություն”, ապա կարելի է լեզու գտնել”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններից:  Նրա կարծիքով` քրդերը շահագրգռված են մեզ հետ համագործակցելու, քանի որ  նրանք սկսել են խոսել ցեղասպանության ժամանակ իրենց գործած մեղքերի […]

Վիճաբանություն ֆինանսների նախարարությունում

Այսօր Ֆինանսների նախարարությունում երկու աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը սակայն ծեծկռտուքի չի վերածվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը: Վեճը տեղի է ունեցել իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանի և գլխավոր մասնագետ Հակոբ Աճեմյանի միջև: Հարցին, թե որն է վեճի պատճառը եղել, Այվազյանը պատասխանեց. ՛՛Աշխատանքային փոքր ընդհարում է […]

Դրական Ծառուկյանը

”Ծառուկյանը միջանկյալ տարբերակը ընտրեց՝ պաշտպանելով իր դեմքը: Նա չսատարեց Սերժ Սարգսյանին, սակայն չդարձավ նաև նրա հակառակորդը”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա Ծառուկյանի քայլը դրական է գնահատում, քանի որ ինչպես ինքն ասաց, քաղաքական գործիչը չպետք է բիզնեսով զբաղվի: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, ապա […]

Լրացնել պարտվողների մի ամբողջ շարք` էդ իմը չի… /վիդեո/

“Հանրապետություն”  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի առաջադրվի նախագահական ընտրութուններում: Կուսակցության համագումարից հետ մի քանի հարց ուղղեցինք Արամ Սարգսյանին: Նա, նախ հստակեցրեց, որ որոշումը չի նշանակում, թե “Հանրապետութունը” բոյկոտելու է ընտրությունները: “Ամսի տասնութին գնալու եմ ընտրական տեղամաս եւ իրականացնելու եմ իմ ընտրական իրավունքը` փակ, գաղտնի քվեարկությամբ: Կուսակցության անդամներից կան մարդիկ, որոնք հակված […]

Լեհաստանում 49 մարդ է մահացել ցրտից

Դեկտեմբերի սկզբից Լեհաստանում 49 մարդ է մահացել սառնամանիքներից, հաղորդում է”AFP”-ը: Ձմռան գալստյան հետ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը 10 աստիճանով նվազել է: Սառնամանիքների զոհ են դառնում հիմնականում անտունները: Ոստիկանությունն այդ առիթով տեղեկացնում է բնակչությանն այն մասին, որտեղ կարելի է տաքանալ եւ տաք սնունդ ստանալ:  Այս տարի սառնամանիքները Լեհաստանին վրա հասան դեռեւս հոկտեմբերից: Այդ ժամանակ 15 մարդ […]

Ճանաչենք նրանց՝ նոր համազգեստով /ֆոտո, վիդեո/

ՀՀ Ոստիկանությունը 2013թ-ին  անցում կկատարի նոր համազգեստի։ Համազգեստի համահեղինակներից է Հայաստանի  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այժմ տեխնիկական որոշ հարցեր են լուծվում, որից հետո կսկսվի արտադրությունը: Ոստիկանության պաշտոնական կայքում ներկայացված են համազագեստի նմուշի լուսանկարները: Կա նաեւ տեսանյութ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի