Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյան

“Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին”,- “Ռոսիա 24” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար աչքի ընկավ ընտրական գործընթացների առատությամբ. “Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ արդեն երկու […]