09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա ամերիկահայ սփյուռքի հետ

Ս.թ. դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում: Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի  կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հոգեւոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանին:  

Շարմազանովը անհավանական է համարում ընդդիմադիր դաշտի միավորումը

 Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում: Նրա փաստարկմամբ` այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի, այլեւ առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները: “Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր […]

Մենք բոլորս մի նավի անդամներ ենք. Շարմազանով

“Քաղաքական աշունը նշանավորվեց քաղաքական ռեվերանսներով, հնարքներով, բլեֆներով եւ վերջապես պաուզաներով: Համառոտ լինելու համար ասեմ՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում կամ ինչպես կասեր “Ֆաուստի” հեղինակը` չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ”Հանրապետականը” շարունակում է իրականացնել […]

Առանց միասնական օրակարգի ընդունման անպտուղ են միասնական թեկնածուի շուրջ քննարկումները.ՀՅԴ

Այսօր ԱԺ հայտարարություննների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ՀՅԴ նախաձեռնած քաղաքական քննարկումներից:  Նա եւս մեկ անգամ ներկայացրեց քննարկումների օրակարգն ու  ՀՅԴ նպատակը`նախ համախմբվել գաղափարի շուրջ, նոր խոսել անձերից: ”Հայաստանին այսօր պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբեւէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով, ազատություն եւ ժողովրդավարություն է պետք, որպեսզի կարողանանք զարգանալ”,-նշեց […]

Եթե կառավարությունից նեղանալու խնդիր լիներ, ՀՀԿ-ն կնեղանար

ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից եկող տարվա պետբյուջեի քննարկմանը հանդես եկավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ամբիոն հրավիրեց.”Մեծն Գալուստ Սահակյան” դիմելով: Գալուստ Սահակյանը նախ նկատեց, թե ամբիոնն ու տեսախցիկները շատերին ստիպում են դիմակավորված հանդես գալ ու նշեց, որ եթե կառավարությունից իրենց առաջարկությունները չընդունելու համար նեղանային, առաջինն իրենց ՀՀԿ-ականները պիտի նեղանային: Գալուստ Սահակյանի […]

”Կներեք, մենք չենք կարող այս բյուջեին կողմ քվեարկել. ՀԱԿ-ն էլ

“ԱԺ ՀԱԿ խմբակցության քառասուն առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ բան լուրջ է մոտեցել` ասելով, որ այդ առաջարկություններըբ համահունչ են իրենց տնտեսական քաղաքականությանը”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից  պետբյուջեի վերջնական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, որ կառավարությունն այդ առաջարկություններից որեւէ մեկը չի ընդունել: Հրանտ Բագրատյանը Սահմանադրության խախտում համարեց […]

Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա նշեց, որ իրենք այդպես են նախատեսել, սակայն թե երբ տոնածառը վերջնական տեսքի կբերվի, Գևորգյանը չասաց` նշելով, որ այդ և նոր տարվա ծախսերի հետ կապված բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն […]

Աթաթուրքի եւ հայուհու կորած սերը

“Հերոսի տխուր սերը” գրքի հեղինակ, նախկին գերմանաբնակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն թուրքական “Հյուրիյեթ” թերթին տված հացազրույցում անդրադարձել է գրքում տեղ գտած ենթադրյալ սիրո պատմությանը` հայուհի Հերմինեի եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի միջեւ: Հեղինակը թերթին հայտնել է, որ ինքն անձամբ ճանաչել է հայուհուն, ով 17 տարի առաջ իրեն պատմել է այդ պատմությունը: Հերմինեի խոսքով` ինքն Աթաթուրքի հետ […]

“Անկարող եւ քաղաքական կամքից զուրկ կառավարությունը պետք է տեղը զիջի կարող ուժերին”

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  դեմ է քվեարկելու 2013 թվականի պետբյուջեի նախագծին: Այսօր խորհրդարանում խմբակցության տեսակետը ներկայացրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Նա դժգոհեց, որ կառավարությունը չի ընդունել իրենց ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մասը: “ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու պետբյուջեին, անկարող եւ քաղաքական կամքից զուրկ կառավարությունը պետք է իր տեղը զիջի կարող ուժերին”,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Մինչ իր ելույթի համար ամբիոն կհասներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված