15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Առանց միասնական օրակարգի ընդունման անպտուղ են միասնական թեկնածուի շուրջ քննարկումները.ՀՅԴ

Այսօր ԱԺ հայտարարություննների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ՀՅԴ նախաձեռնած քաղաքական քննարկումներից:

 Նա եւս մեկ անգամ ներկայացրեց քննարկումների օրակարգն ու  ՀՅԴ նպատակը`նախ համախմբվել գաղափարի շուրջ, նոր խոսել անձերից:

”Հայաստանին այսօր պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբեւէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով, ազատություն եւ ժողովրդավարություն է պետք, որպեսզի կարողանանք զարգանալ”,-նշեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց, որ առանց միասնական օրակարգի ընդունման եւ դրա իրականացման ճանապարհային քարտեզի, ՀՅԴ-ն անպտուղ եւ սին է համարում միասնական թեկնածուի հարցը:

“Մենք մեզ ոչ մեկից չենք ուզում գերադասել, բայց որեւէ մեկն էլ մեզ չի գերադասվում”,-նշեց Արմեն Ռուստամյանն ու բոլորին դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՅԴ խորհրդաժողովի հրավիրեց` միասնական օրակարգով նախագահական ընտրությունների հարցը քննարկելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ