09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Կներեք, մենք չենք կարող այս բյուջեին կողմ քվեարկել. ՀԱԿ-ն էլ

“ԱԺ ՀԱԿ խմբակցության քառասուն առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ բան լուրջ է մոտեցել` ասելով, որ այդ առաջարկություններըբ համահունչ են իրենց տնտեսական քաղաքականությանը”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից  պետբյուջեի վերջնական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, որ կառավարությունն այդ առաջարկություններից որեւէ մեկը չի ընդունել:

Հրանտ Բագրատյանը Սահմանադրության խախտում համարեց այն, որ խորհրդարանը, նրա խոսքով, չի քննարկել բյուջեի եկամուտների մասը:

Նա հայտարարեց, որ կամ մենք չունենք այն ՀՆԱ-ի ցուցանիշը, որը ներկայացնում է կառավարությունը կամ բյուջեից բացակայում է չորս հարյուր հիսուն միլիարդ դրամ.”Էսօր ԱԺ-ն պետք է ասի` կա մեկ միլիարդ դրամի կամ չորս հարյուր հիսուն միլիարդ դրամի պատմություն”:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց նաեւ, որ այս տարվա բյուջեն  16 տարի առաջվա բյուջեից ավել չէ.”Թվերն էլ գիտենք, ամեն ինչն էլ գիտենք”:

Նախկին վարչապետը հայտարարեց որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն այս բյուջեին կողմ լինել չի կարող.”Կներեք, մենք չենք կարող այս բյուջեին կողմ քվեարկել”:

Ժառանգության անունից խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ձայն խնդրեց եւ տեղեկացրեց, որ կառավարության հետ հանդիպել, քննարկել են, ջերմ հանդիպում են ունեցել, բայց եւ չեն համոզվել, որ բյուջեն համապատասխանում է իրենց մտահոգություններին: Ռուբեն Հակոբյանը եւս հայտարարեց, որ Ժառանգությունը դեմ է քվեարկելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ