16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Եթե կառավարությունից նեղանալու խնդիր լիներ, ՀՀԿ-ն կնեղանար

ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից եկող տարվա պետբյուջեի քննարկմանը հանդես եկավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ամբիոն հրավիրեց.”Մեծն Գալուստ Սահակյան” դիմելով:

Գալուստ Սահակյանը նախ նկատեց, թե ամբիոնն ու տեսախցիկները շատերին ստիպում են դիմակավորված հանդես գալ ու նշեց, որ եթե կառավարությունից իրենց առաջարկությունները չընդունելու համար նեղանային, առաջինն իրենց ՀՀԿ-ականները պիտի նեղանային:

Գալուստ Սահակյանի խոսքով, կառավարությունը չի ընդունել նաեւ ՀՀԿ-ի առաջրկությունների մեեծ մասը: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ որեւէ մեկը չի ասում , թե բյուջեն շատ լավն է: Բյուջեն էն է , ինչ որ կա, ոչ ասելով, մենք որեւէ բանի չենք հասնելու, մենք առաջ ենք շարժվում, մենք կողմ ենք քվեարկելու բյուջեին“,-հայտարարեց Գալուստ Սահակյանը եւ հորդորեց մյուս քաղաքական ուժերին մեղմ մոտենալ, համատեղել ուժերը եւ չասել` բյուջեն վատն է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից պետբյուջեի վերջնական նախագծի շուրջ ելույթներ չեղան:Ավելի վաղ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ է նախագծին` ներկայացված տեսքով: 

Այս պահին եզրափակիչ ելույթով հանդես է գալիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ