12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք բոլորս մի նավի անդամներ ենք. Շարմազանով

“Քաղաքական աշունը նշանավորվեց քաղաքական ռեվերանսներով, հնարքներով, բլեֆներով եւ վերջապես պաուզաներով: Համառոտ լինելու համար ասեմ՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում կամ ինչպես կասեր “Ֆաուստի” հեղինակը` չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ”Հանրապետականը” շարունակում է իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ հենվելով քաղաքական լայնախոհության եւ հանդուրժողականության վրա: “Առնվազն զարմանալի է, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ իշխանությունների հանդուրժող վարքագիծը կարող են որակել որպես իրենց հաղթանակ: Հարգելիներս, մենք բոլորս մի նավի անդամներ ենք. չեն լինում հաղթանակներ յուրայինների նկատմամբ”,-շեշտեց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով, այն, որ վերջին տարիներին աճել է թե՛ Հայաստանի միջազգային հեղինակությունը, թե՛ ժողովրդավարության մակարդակը, վկայում են ԵԺԿ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում հնչած գնահատականները.“Եվրոպացի մեր գործընկերները բարձր գնահատեցին Հայաստանի իշխանությունների ջանքերը` նշելով, որ իշխանությունները կարողացան լավ ընտրություններ կազմակերպել, եւ որ Հայաստանը Եվրամիության կարեւորագույն գործընկերներից մեկն է: Այս հանդիպումների շրջանակում նախագահ Սարգսյանը չորս հստակ ուղերձ հղեց միջազգային հանրությանը”:

Սերժ Սարգսյանի առաջին ուղերձը, Շարմազանովի խոսքով, այն էր, որ Հայաստանը հավատարիմ է ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին, երկրորդ՝  մենք մեր գործընկերության տարածքում պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն ուժի կիրառման սպառնալիքի եւ ռասիզմի նկատմամբ, երրորդ՝ “Մեծ քսանյակ”-ի անդամ Թուրքիան միակողմանի եւ ապօրինի կերպով փակ է պահում Արեւելյան գործընկեր Հայաստանի սահմանը եւ չորրորդ՝  Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է:

Անդրադառնալով սպասվող նախագահական ընտրություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց.”Ընդամենը երկու ամիս անց Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որտեղ մենք պետք է ընտրենք ոչ միայն ՀՀ նախագահ, այլեւ գերագույն գլխավոր հրամանատար: Թե՛ այսօրվա ներքաղաքական իրողությունները, թե՛ Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնի վերածվելը, թե՛ իշխանությունների քաղաքական կամքն ու բարեփոխումերի անշրջելիությունը գալիս են հաստատելու հետեւյալ փաստը` առաջիկա նախագահական ընտրությունների անմրցելի թեկնածուն գործող նախագահն է եւ պայքարը կընթանա այլ տեղերի համար”: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ