14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Շարմազանովը անհավանական է համարում ընդդիմադիր դաշտի միավորումը

 Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում: Նրա փաստարկմամբ` այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի, այլեւ առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները:

“Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի մրցակցություն, բայց այսօր փաստը հետեւյալն է. ես շատ մշուշոտ եմ համարում, որ ձախերը, կենտրոնամետները, այլընտրանքը, աջերը, լիբերալներն ու սոցիալիստները կարողանան ինչ-որ մի բանի շուրջ միասնական ճակատ ստեղծել, որովհետեւ թե’ արտահերթի հետ կապված նրանց տարբեր դիրքորոշումները, թե’ մարտի 1-ի հանձնաժողովի կապակցությամբ փոխադարձ հրաձգությունը, թե’ իրենց իսկ ֆրակցիայում տարբեր քվեարկությունները, թե’ ռազմավարական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտելը, թե’ ապագա նախագահական ընտրությունների թեկնածուի հետ կապված ոչ-միասնական կարծիքի ձեւավորումը, թե’ այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո’չ միասնական ծրագրի, ո’չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն”, – “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասել է Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ