17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աթաթուրքի եւ հայուհու կորած սերը

“Հերոսի տխուր սերը” գրքի հեղինակ, նախկին գերմանաբնակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն թուրքական “Հյուրիյեթ” թերթին տված հացազրույցում անդրադարձել է գրքում տեղ գտած ենթադրյալ սիրո պատմությանը` հայուհի Հերմինեի եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի միջեւ: Հեղինակը թերթին հայտնել է, որ ինքն անձամբ ճանաչել է հայուհուն, ով 17 տարի առաջ իրեն պատմել է այդ պատմությունը:

Հերմինեի խոսքով` ինքն Աթաթուրքի հետ ծանոթացել է 1929-ին` երեկույթի ժամանակ: Փոխադարձ համակրանք զգալով` Աթաթուրքը նրան հրավիրել է իր նստավայր` Դոլմաբահչե: Նրանք սկսել են հանդիպել, սակայն այդպես էլ չեն ամուսնացել, քանի որ նրանց միջեւ տարիքային մեծ տարբերություն կար, բացի այդ Աթաթուրքը խոստովանել է, որ ինքն իր կյանքը նվիրել է թուրք ազգին, եւ ամուսնությունն իր համար չէ:

Նրանց բաժանման պատճառն է դարձել վարչապետ Իսմեթ Ինոնյուն, ով հերթական այցի ժամանակ թույլ չտալով Հերմինեին ներս մտնել պալատ` հետագայում եւս զրկել է նրան Աթաթուրքի հետ հանդիպելու հնարավորությունից:

Հեղինակի հավաստմամբ` այդ ամենն իրական պատմություն է, սակայն թեման հետազոտող լրագրողները կամ պատմաբանները որեւէ կոնկրետ տեղեկություն չունեն այս մասին: Նրանք ասում են, որ նման լուրեր եղել են, սակայն ոչ ստույգ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ