ԱԺ փոխնախագահը ընդունեց տիկին Բայրամովային

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Ողջունելով տիկին Բայրամովայի այցն Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, նա համոզմունք հայտնեց, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ: […]