ԳԴՀ-ն 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

Նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, […]