25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանի օրոք մարդկանց քացու տակ էին գցում. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառձել է  Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը: Ըստ հեղինակի,  ֆեոդալիզմի արմատները գալիս են հենց Քոչարյանի իշխանությունից:

“Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ֆեոդալիզմ, այդ բառի դասագրքային իմաստով, այսինքն` այնպիսի կարգ, որը հիմնված է փակ, բնական տնտեսության և ապրանքների պարզ փոխանակման վրա, Հայաստանում չկա: Երբ մենք ասում ենք “ֆեոդալիզմ”, նկատի ունենք այդ բառի փոխաբերական իմաստը` տվյալ տարածքում ստեղծված այնպիսի համակարգ, այնպիսի հարաբերություններ, որտեղ մեկ մարդ ունի անսահմանափակ, անվերահսկելի իշխանություն և իրեն պահում է միջնադարյան ֆեոդալի նման: Օրինակ` բացականչում է` ո՞վ է այն տղամարդը, որը կկարողանա ինձ գահից գցել, կամ հրամայում է իր թիկնապահին սպանել իրեն սխալ բարևած մարդուն: Կամ` մեղավոր մարդկանց գցում է քացու տակ` վստահ լինելով, որ իրեն` ֆեոդալին, դրա համար ոչինչ չի լինելու:

Այդ իմաստով չակերտավոր “ֆեոդալական” հարաբերություններ Հայաստանում կան, և Ռոբերտ Քոչարյանը իրավացի է, որ մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է այդ հարաբերություններին. նախընտրական շրջանում ֆեոդալը հանդես է գալիս “բարեգործություններով”, մոբիլիզացնում է ամբողջ ուժային և վարչական ռեսուրսն ու ապահովում է իշխանության թիմի հաղթանակը: Բայց նախ` ես չեմ հիշում, որ երկրորդ նախագահն իր իշխանության օրոք մեծամասնական համակարգի դեմ առանձնապես ընդվզեր, և երկրորդ` Ազգային ժողովի ընտրությունների կարգը ամենակարևոր գործոնը չէ, որը նպաստում է ֆեոդալիզմին:

Չեմ ուզում խնդիրը պրիմիտիվացնել և անձնավորել` գրելով այն, ինչ մակերեսի վրա է` Ռոբերտ Քոչարյանի օրոք հայկական ֆեոդալիզմը զարգացել է, ծաղկել է և ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը: Բայց եթե խնդրի արմատները թաքնված լինեին նախագահների “քաղաքական կամքի” մեջ, մենք այդ բարքերից վաղուց արդեն կազատվեինք: Ամբողջ ցավն այն է, որ եթե, Աստված մի արասցե, ես կամ, ասենք, Ավետիք Իշխանյանը լինեինք հանրապետության նախագահ, մենք նույնպես կնպաստեինք ֆեոդալիզմի պահպանմանը:

Այս հարաբերություններն առաջանում են ոչ թե առաջին դեմքերի և նրանց “վեզիրների” կամքով, ոչ էլ նույնիսկ ֆեոդալների ցանկությամբ: Գլխավոր պատճառը նրանում է, թե մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ինչ է ակնկալում իշխանությունից: Նա սպասում է, որ իրեն
“հերություն անեն”, խնամեն, իր մասին հոգ տանեն: Եթե մարդը սպասում է հորը` բարի, ուժեղ, ներողամիտ, ապա ո՞վ կարող է հանդես գալ այդ դերում, եթե ոչ` ֆեոդալը:

Ընդ որում, այդ սպասելիքն է հասարակական մթնոլորտի դոմինանտը` մնացածի նկատմամբ քաղաքացիների մեծ մասը անտարբեր է: Երեկ, օրինակ, Վերաքննիչ դատարանը բացահայտ ապօրինի որոշում կայացրեց: Քանի՞ հոգի բողոքեց դրա դեմ: Ֆեոդալիզմին նպաստում են հենց նրանք, ովքեր չեն բողոքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ