08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 12, 2012

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Փարիզի ‘Օռլի’ միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:

Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2013-ի բյուջեն

Հունաստանի խորհրդարանը նոյեմբերի 11-ի երեկոյան հաստատել է 2013-ի բյուջեն, հաղորդում է “Reuters”-ը: Այդ կերպ Աթենքը կատարեց միջազգային օգնություն ստանալու համար հիմնական պարտադիր պայմանը, որն անհրաժեշտ է երկրին` սնանկացումից խուսափելու համար: Նոր բյուջեն հաստատվել է 197 կողմ, 128 դեմ ձայներով, 4 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախատեսում է բյուջետային ծախսերը կրճատել 9,4 մլրդ եվրոյով: Սպասվում է, […]

Զարուհի Փոստանջյանի հարցադրումն անպատասխան մնաց

Հինգերորդ գումարման ԱԺ հերթական քառօրյան մեկնարկեց ԱԺ “Ժառանգություն“ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հերթական հայտարարությամբ` հայ-թուրքական արձանագրությունները հանել ԱԺ մեծ օրակարգից: “Դուք պետք է հորդորեք ձեր նախագահին, որ օր առաջ հանի հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից, այն խայտառակում է մեզ”,- հայտարարեց պատգամավորը: Փոստանջյանի հայտարարությունը անպատասխան մնաց: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը մշտապես հանդես է գալիս այս հայտարարությամբ, ինչին […]

Զբոսաշրջիկները զանգվածային “լոգանք” են կազմակերպել ջրի տակ անցած Վենետիկում /ֆոտո/

Վենետիկ ժամանած զբոսաշրջիկները “գերի են ընկել” քաղաքում տեղի ունեցող ամենամյա ջրհեղեղին, որի հետեւանքով քաղաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել, հաղորդում է “Life news”-ը: Չնայած իշխանությունների զգուշացումներին եւ խորհուրդներին` լքել ջրի տակ անցած տարածքները, որոշ “նախաձեռնող” զբոսաշրջիկներ որոշել են բաց չթողնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը տեսնելու հնարավորությունը: Լողազգեստներ հագնելով` նրանք զանգվածային “լոգանք” են կազմակերպել Վենետիկի […]

Հայհոյել է եւ կոտրել ոստիկանության բաժնի ապակիները

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին,  ոմն Ղազարյանից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 […]

Էպոսագետ նախագահի թեկնածուն ութ մլն դրամով եկել էր ասուլիսի/վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատարստ է վճարելու “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախըտրական գրավը: “Ես մուծելու եմ իմ եւ նրա նախընտրական գրավները: Տեսեք մոտ ութ մլն դրամ այս ծրարի մեջ է, ես տանելու եմ իրենց գրասենյակ ու թողնեմ այնտեղ: Կուզի կընդունի, չի ուզի` ես իմը անելու եմ”,-ասաց նա: Սեդրակյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն այն թեկնածուն […]

Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում է. այսօր երեկոյան կորոշվի կալանքի հարցը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը  նախնական հարցաքննության է ենթարկվել: Նա այս պահին Գյումրիի ոստիկանության բաժանմունքում է: Մեր աղբյուրները հաղորդում են, որ հնարավոր է այսօր երեկոյան արդեն նախաքննական մարմինը մտնի դատարան, որպեսզի երկամսյա կալանքի սանկցիա կիրառելու հնարավորություն ստանա: Հիշեցնենք,Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նկատմամբ այս տարվա օգոստոսի 29 –ից հետախուզում է հայտարարված՝ […]

Սերժ Սարգսյանն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման կողմանկից է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Երեւանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին ներկայացրած իր ուղերձում հայտարարել է, որ ինքը ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման ջատագով է: Նախագահի ուղերձում, որն ընթերցեց  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը որպես կայացած հանդիպման համանախաձեռնող, սերտորեն համագործակցում է “Единая Россия” համառուսական կուսակցության հետ, ներդրել է ողջ ջանքերը, որպեսզի […]

Տղայենց տանն եմ ու սեքսով եմ զբաղվում. Ջուս

Երգչուհի Ջուսը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շատ լավ է, որ ինքն ընկեր չունի, ու տվել է դրա բացատրությունը: ‘Ինչ լավ է, որ ես ընկեր չունեմ: Նայում եմ կողքիս աղջիկներին, ամեն 5 րոպեն մեկ զանգում- հարցնում են` որտե՞ղ ես, հիմա ի՞նչ ես անում, ո՞ւր ես: Տնաշեն, այնպես եմ ուզում, որ պատասխանեն,- տղայենց տանն եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի