16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2013-ի բյուջեն

Հունաստանի խորհրդարանը նոյեմբերի 11-ի երեկոյան հաստատել է 2013-ի բյուջեն, հաղորդում է “Reuters”-ը: Այդ կերպ Աթենքը կատարեց միջազգային օգնություն ստանալու համար հիմնական պարտադիր պայմանը, որն անհրաժեշտ է երկրին` սնանկացումից խուսափելու համար:

Նոր բյուջեն հաստատվել է 197 կողմ, 128 դեմ ձայներով, 4 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախատեսում է բյուջետային ծախսերը կրճատել 9,4 մլրդ եվրոյով: Սպասվում է, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ 2013-ին բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 5,2 տոկոսվ: Այս տարի այդ ցուցանիշը 6,6 տոկոս էր:

Նախօրեին խորհրդարանի շենքի դիմաց շուրջ 15 հազար ցուցարարներ են հավաքվել, որոնք բողոքել են պետական ծախսերի կրճատումից:

Այսօր` նոյմբերի 12-ին, կկայանա Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որի ընթացքում հավանաբար կհաստատվի Հունաստանին հատկացվող օգնության հերթական փաթեթը` 31,5 մլրդ եվրոյի չափով: Հաստատված փաթեթը նախատեսում է թոշակային տարիքը հասցնել 67-ի, նվազեցնել մինիմալ աշխատավարձերը պետական սեկտորում եւ վերացնել սոցիալական նպաստների մի մասը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ