19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում է. այսօր երեկոյան կորոշվի կալանքի հարցը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը  նախնական հարցաքննության է ենթարկվել:

Նա այս պահին Գյումրիի ոստիկանության բաժանմունքում է: Մեր աղբյուրները հաղորդում են, որ հնարավոր է այսօր երեկոյան արդեն նախաքննական մարմինը մտնի դատարան, որպեսզի երկամսյա կալանքի սանկցիա կիրառելու հնարավորություն ստանա:

Հիշեցնենք,Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նկատմամբ այս տարվա օգոստոսի 29 –ից հետախուզում է հայտարարված՝ օգոստոսի 24-ին Գյումրիում կրակոցներով ուղեկցված վիճաբանությանը մասնակցություն ունենալու կասկածով:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով /ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը/:

Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է Բավրայի անցագրային կետում եւ բերման է ենթարկվել: Այս մասին մեզ հայտնեցին ոստիկանությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ