Զբոսաշրջիկները զանգվածային “լոգանք” են կազմակերպել ջրի տակ անցած Վենետիկում /ֆոտո/
Վենետիկ ժամանած զբոսաշրջիկները “գերի են ընկել” քաղաքում տեղի ունեցող ամենամյա ջրհեղեղին, որի հետեւանքով քաղաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել, հաղորդում է “Life news”-ը:
Չնայած իշխանությունների զգուշացումներին եւ խորհուրդներին` լքել ջրի տակ անցած տարածքները, որոշ “նախաձեռնող” զբոսաշրջիկներ որոշել են բաց չթողնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը տեսնելու հնարավորությունը:
Լողազգեստներ հագնելով` նրանք զանգվածային “լոգանք” են կազմակերպել Վենետիկի գլխավոր հրապարակում` Սան Մարկոյում` Սբ. Մարկոսի տաճարի առջեւ: Սուր զգացողությունների սիրահար զբոսաշրջիկներն “անմահացրել” են իրենց հայտնի տեսարժան վայրերի ֆոնին` նստելով ջրի տակ հայտնված տեղի սրճարանի աթոռների վրա:
Տարերային աղետից տուժել են Իտալիայի մի քանի շրջաններ: Միայն Տոսկանայում 200 մարդ է էվակուացվել հեղեղների պատճառով: Իշխանություններն զգուշացրել են, որ աղետը շուտով մայրաքաղաք Հռոմին կհասնի: