12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Շնորհավոր տո՛նդ, ի՛մ սրտի մայրաքաղաք. Երեւանը 2794 տարեկան է /վիդեո/

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշում է իր հիմնադրման օրը: Երեւան անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երեւան քաղաքը։ Երեւանը 2.794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից եւ 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առաջին տոնակատարությունը՝ “Էրեբունի-Երեւան” խորագրով անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. […]

Հայաստանի տրանսսեքսուալները տոնակատարություններին հանգստանում են “գյորմամիշներից”

Երեւան-Էրեբունի տոնակատարության օրն ու նախօրեին կոմայգում տրանսսեքսուալիստները ծառայություն չեն մատուցի: Չնայած, նրանց խոսքով, նման տոնակատարությունների օրերին հնարավոր է շատ փող աշխատել: Այս մասին Henaran.am-ին պատմեց կոմայգու մշտական կանգնողներից  մեկը: Այն հարցին, թե արդյո՞ք Երեւանի պատվի մասին են մտածում թե այլ պատճառ կա` ասացին, որ զգուշությունը լավ բան է: “Ի՞նչ պատիվ, քաղաքը մեր մասին մտածո՞ւմ է. […]

Րաֆֆի Հովհաննիսյանը ճշմարտությունն է ասում. Լարիսա Ալավերդյան

՛՛Եթե երկարատև գործնական համագործակցություն չկա քաղաքական ուժերի միջև, զուտ պայմանավորվածություններով և բանակցություններով են, այդպիսի գործընթացները լի են այսպիսի վտանգներով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց չորրորդ գումարման ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՛՛Ժառանգության՛՛ ու ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ միջև ծագած կոնֆլիկտներին: Նրա խոսքով՝ այս կոնֆլիկտի հիմքում ոչ թե մարդկային որակն է ընկած, այլ, ինչպես իր փորձն է ցույց […]

Իմ վագոնը քո վագոնին վնա՞ս է. կամ հուշեր Երեւան-Քոբուլետի ուղեւորությունից

Ըստ “Հարավկովկասյան երկաթուղու” կայքի, հոկտեմբերի 1-ից փակվել է  ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղեւոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց: Այս տարի ՀԿԵ-ի ուղեւորներն առաջին անգամ հնարավորություն ունեցան ձեռք բերելու ֆիրմային գնացքի տոմսերն օնլայն: Իսկ գնացքի կազմում առաջին անգամ շահագործման […]

Սիրում է, չի սիրում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի “Սիրում է, չի սիրում” քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը: 21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետեւանքով անդառնալիորեն ջարդվել էր: “Սիրում է, չի սիրում” քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով: Երեւանի քաղաքապետարանի հոգածությամբ՝ վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է եւ վերատեղադրվել է Աբովյան փողոցում, նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը եւ […]

‘Գեներալի աղջկա’ սիրեցյալը նշանվել է

‘Գեներալի աղջիկը’ հեռուստասերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանը նշանվել է: Ալեքսանդրի սիրելին  22-ամյա Լիլիթն է, ով, շոու-բիզնեսից չէ: Այս մասին դերասանն ասել է esyes.am-ին: Ալեքսանդրն ու Լիլիթն արդեն 1 տարի է, ինչ ընկերություն են անում. նրանց նշանադրությունը կայացել է մոտ 2 ամիս առաջ: Զույգն առաջիկայում կպսակադրվի:

Փոլ Մակքարթնին ձայնագրվել է Ամանորի ալբոմի համար

Սըր Փոլ Մակքարթնին ձայնագրվել է նոր` Ամանորին նվիրված` Holidays Rule կոչվող ալբոմի համար: Ալբոմում Մակքարթնին կատարում է 1946 թ. գրված Chestnuts Roasting-ի On An Open Fire երգը: Ալբոմի կազմակերպչական հարցերի պատասխանատուի խոսքերով` հայտնի երգչի մասնակցությունը սկավառակի ձայնագրման աշխատանքներին ավելի նշանակալի երևույթ է, քան թռիչքը` Լուսին, փոխանցում է The Guardian-ը:

Հայաստանի նախագահն ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Ջերմորեն ողջունում եմ մեր երկրների պետական իշխանության, բիզնեսի եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներին արդեն երկրորդ անգամ Երեւանում հավաքող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին: Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են եղբայրության եւ բարեկամության բազմադարյա հարաբերությունները: Հենց այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի