Իմ վագոնը քո վագոնին վնա՞ս է. կամ հուշեր Երեւան-Քոբուլետի ուղեւորությունից
Ըստ “Հարավկովկասյան երկաթուղու” կայքի, հոկտեմբերի 1-ից փակվել է ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղեւոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց:
Այս տարի ՀԿԵ-ի ուղեւորներն առաջին անգամ հնարավորություն ունեցան ձեռք բերելու ֆիրմային գնացքի տոմսերն օնլայն: Իսկ գնացքի կազմում առաջին անգամ շահագործման հանձնվեց վագոն-բուֆետը: Նախատեսվում է, որ գնացքի կազմում կգործարկվի նաեւ վագոն-ռեստորանը:
Արդեն աշխատում է Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը, իսկ “Արմենիա” ֆիրմային գնացքը կշարունակի երթեւեկությունը 2013 թվականի ամռանը:
Մինչեւ սեզոնի փակումը, բախտ վիճակվեց գնացքով երթեւեկելու մինչեւ Քոբուլետի: Նշեմ, որ ամենազարմանալին այն էր, որ ժամային ուշացումներ չունի եւ նշած ժամատախտակով` վայրկյանների ճշտգրտությամբ շարժվում է:
Սակայն հարկ է, որ տնօրինությունը աշխատի ուղեկցորդների մասնագիտական գործառույթները բարելավելու ուղղությամբ:
Բնականաբար, եթե վճարել ես, ապա պարտավոր են ուղեւորին ապահովելու անկողնային պարագաներով: Սակայն ուղեկցորդը մինչեւ չպահանջեցինք սպիտակեղեն, նա չտրամադրեց: Էլ չենք ասում, որ կեսգիշերն անց նա այլ վագոններ գնաց` իր գործընկերների մոտ, նախապես չբաժանելով անհրաժեշտ փաթեթը: Ստիպված էին հագուստներով պառկել, մինչեւ ուղեկցորդը հայտնվի: Սուրճ, թեյի կարիք զգացող ուղեւորներ շատ կային, նրանք մոտենում էին ուղկեցորդին, բայց վերջինս ասում էր հնարավորություն չկա:
Բայց վերադառնալուց մեկ այլ ուղեկցորդ տեղեկացրեց, որ գործում է վագոն-բուֆետը: Հասկացանք, որ ինչպես ամեն ոլորտում, այստեղ էլ ուղեկցորդներն են իրար նախանձում, գուցե մեկի վագոնը մյուսին վնաս է՞….
Ի դեպ, մեկ նկատառում էլ. չնայած գնացքի վագոններում կան 220 Վ վարդակներ, սակայն բացի հեռախոսներից, այլ սարքեր արգելվում է միացնել: Henaran.am-ը պատրաստ է նաեւ հրապարակել “Հարավկովկասյան երկաթուղու” պարզաբանումը: