16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սիրում է, չի սիրում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի “Սիրում է, չի սիրում” քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը: 21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետեւանքով անդառնալիորեն ջարդվել էր:

“Սիրում է, չի սիրում” քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով: Երեւանի քաղաքապետարանի հոգածությամբ՝ վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է եւ վերատեղադրվել է Աբովյան փողոցում, նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը եւ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը քանդակը վերականգնել են բնօրինակի էսքիզներով:

Քանդակի վերաբացման արարողությանը մասնակցել են քանդակագործի ընտանիքի անդամները, արվեստագետներ ու արվեստասերներ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ