12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Որքան է ԲՀԿ-ի գինը

՛՛Բանակցություններ այս պահին չկան, կոնկրետ ԲՀԿ-ի հետ ի՞նչ պիտի բանակցենք: Եթե չեղյալ չի համարվել հուշագիրը, բնական է, որ դա պիտի որպես հիմք ընդունենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԲՀԿ-ի հետ հնարավոր նոր հուշագրի ստորագրման մասին: Սակայն ՀՀԿ-ն, Սահակյանի խոսքով, իհարկե, կցանկանա, որ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև ժողովուրդը, ՀԱԿ-ը և մյուս […]

Ադրբեջանը ճամփորդելու համար վտանգավոր երկրների ցանկում է

“TravelVivi.com” կայքը ներկայացրել է աշխահի 5 վտանգավոր երկրների ցանկը` զգուշացնելով, որ հարկավոր է զերծ մնալ այդ երկրներ այցելելուց: Բացի ակնհայտ վտանգավոր երկրներից` Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա եւ Սոմալի, ինչպես նաեւ քաղաքականապես մեկուսացված երկրներից` Հյուսիսային Կորեա, Բելառուս, Իրան, Մյանմար, նշված են եւս 5 երկրներ` Պապուա-Նոր Գվինեա, Հայիթի, Ադրբեջան, Եգիպոս եւ Լաոս: Մասնավորապես զգուշացվում է, որ այդ […]

Քլինթոնն իր “խորին հիասթափությունն” է հայտնել Հունգարիային` կապված “Սաֆարովի գործի” հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը`Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնիի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ կրկին հայտնել է իր հիասթափությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին մեծ վնաս հասցրեց, տեղեկացնում է “asbarez.com”-ը: Կայքը նշում է, որ ԱՄՆ-ը առաջիններից մեկն էր, որ դատապարտեց Սաֆարովի արտահանձնումն ու ներումը, սակայն ընդգծում […]

Շումախերը դեռ չի որոշել

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, ‘Մերսեդես’ թիմի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դեռևս չգիտի, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: Շումախերը Bild-ին ասել է, որ ինքը միշտ աշխատել է միջազգային մակարդակի վրա, հիմա շատ տարբերակներ կան, սակայն նա չի ցանկանում շտապել: ‘Դեռ չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո, բայց մի շարք տարբերակներ կան: Չեմ ցանկանում շտապել այդ […]

‘Ռեալն’ ու ‘Բարսան’ կհանդիպեն միայն կիսաեզրափակչում

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում կապտանռնագույնները կհանդիպեն ‘Ալավեսի’ հետ, իսկ արքայական ակումբը ‘Ալկոյանոյի’ հետ: Իսպանիայի երկու ուժեղագույն ակումբները հաղթանակների դեպքում կարող են հանդիպել իրար կիսաեզրափակչում:

Վրաստանը նորմալ երկիր է դառնում. ՆԱՏՕ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի դաշինքին իշխանության փոխանցումը վկայում է այն մասին, որ “Վրաստանը նորմալ երկիր է դառնում”, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: “Այն փաստը, որ Վրաստանում իշխանությունը փոխվում է քվեարկության արդյունքում, ցույց է տալիս, որ Վրաստանը նորմալ երկիր է դառնում”,-հայտարարել է Ապաթուրայը` […]

Քրգործ “Արարատ”-ի դեմ. Ժամանակ

Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ է նախապատրաստվում ամերիկահայ գործարար, “Արարատ” ֆուտբոլային ակումբի նախագահ, “Արցախ”  բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի դեմ։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։ Վերջինս նախօրեին հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում  քննվում է եւս մեկ գործ ամերիկահայ գործարարի դեմ, ըստ որի ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր […]

Հո՞ւնց ես, մատաղ. Հրապարակ

Ազգային ժողովում բոլորն են ճանաչում Եվրամիության ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոյին, որն արդեն 3 տարի անխոնջ աշխատում է հայոց խորհրդարանում եւ, ինչպես պարզվեց, նաեւ փորձում է սովորել բացառապես ղարաբաղերեն: “Հրապարակ”-ը գրում է, որ եթե ցանկանում է իրեն հանդիպած հայ պաշտոնյաների ու լրագրողների հետ ավելի անկեղծ ու սրտաբաց լինել, հարցնում է. “Հո՞ւնց ես, մատաղ”: Սակայն պառլամենտի միջանցքներում խոսվում […]

Հայաստանում Ազգային հերոսները քիչ են.Հայացք

Վերջերս Մոսկվայում լույս է տեսել հայտնի պատմաբան Միխայիլ Ժիրոխովի “Ղարաբաղի սուրն ու կրակը” վավերագրական գիրքը: Ժողովածուի մեջ թվարկված են Ադրբեջանի բոլոր` 173 ազգային հերոսների տվյալները: Տպագրված է նաեւ Հայաստանի 15 ազգային հերոսների տվյալները: Բայց եթե մերոնց ցուցակից հանենք Ղարաբաղյան ազատամարտին չմասնակցած հերոսների անունները (Վազգեն Առաջին, Ալեք Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Կարեն Դեմիրճյան, Շառլ Ազնավուր, Քըրք Քրքորյան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի