16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը ճամփորդելու համար վտանգավոր երկրների ցանկում է

“TravelVivi.com” կայքը ներկայացրել է աշխահի 5 վտանգավոր երկրների ցանկը` զգուշացնելով, որ հարկավոր է զերծ մնալ այդ երկրներ այցելելուց: Բացի ակնհայտ վտանգավոր երկրներից` Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա եւ Սոմալի, ինչպես նաեւ քաղաքականապես մեկուսացված երկրներից` Հյուսիսային Կորեա, Բելառուս, Իրան, Մյանմար, նշված են եւս 5 երկրներ` Պապուա-Նոր Գվինեա, Հայիթի, Ադրբեջան, Եգիպոս եւ Լաոս: Մասնավորապես զգուշացվում է, որ այդ երկրներում զբոսաշրջիկները կարող են կողոպտման, առեւանգման եւ նմանատիպ այլ իրավիճակներում հայտնվել:

Ադրբեջանին վերաբերող հատվածում կայքը գրում է, որ այն որպես երկիր եւ ազգ ձեւավորվել է 20-րդ դարի սկզբին: “Նավթով ու գազով հարուստ երկիրը, որը թեեւ գեղեցիկ բնություն ունի, սակայն այդ երկրում խոսքի ազատության սահմանափակում կա, ինչպես նաեւ էթնիկ կամ կրոնական պատկանելության պատճառով հարձակման ենթարկվելու վտանգ: Ադրբեջանը վերջերս հայտնվեց միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` կացնով մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ հերոսացնելու պատճառով”,-ընգդծվում է հոդվածում:

Նշվում է նաեւ, որ չնայած այդ երկրում օտարերկրացիների նկատմամբ հանցանքների թիվը նվազել է, միեւնույն է, սակավամարդ վայրեր նրանց խորհուրդ չի տրվում այցելել: Հոդվածի վերջում հեղինակը խորհուրդներ է տալիս ընթերցողին. “Խուսափեք երեկոյան չլուսավորված փողոցներում շրջելուց, այնպես արեք, որ տաքսին որքան հնարավոր է շատ մոտենա հյուրանոցին, արժեքավոր իրեր մի պահեք ձեզ մոտ, իսկ խոշոր գումարները հանրության մեջ ի ցույց մի դրեք”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ