18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Որքան է ԲՀԿ-ի գինը

՛՛Բանակցություններ այս պահին չկան, կոնկրետ ԲՀԿ-ի հետ ի՞նչ պիտի բանակցենք:

Եթե չեղյալ չի համարվել հուշագիրը, բնական է, որ դա պիտի որպես հիմք ընդունենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԲՀԿ-ի հետ հնարավոր նոր հուշագրի ստորագրման մասին:

Սակայն ՀՀԿ-ն, Սահակյանի խոսքով, իհարկե, կցանկանա, որ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև ժողովուրդը, ՀԱԿ-ը և մյուս քաղաքական ուժերը սատարեն իրենց:

Հարցին, թե որքան է այն գինը, որով ԲՀԿ-ն կսատարի ՀՀԿ-ին, Սահակյանը հումորով պատասխանեց. ՛՛Դոլարի կուրսը որ փոխվի, այն ժամանակ կասենք, մեր ամեն ինչը անգին է: Անկախ նրանից ում կպաշտպանի ԲՀԿ-ն, մեր սկզբունքները չեն փոխվի, մենք աշխատում ենք մեր թեկնածուի օգտին՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ