Վիկը վստահ է, որ Մոսկվայում իրեն շատ երկրպագուներ են սպասում

Մոսկվայում դեկտեմբերի 2-րդ կեսին ծրագրվում է անցկացնել գերթեթև քաշային կարգի մենամարտ` Ալեքսանդր Բախտինի և 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի միջև: ‘Հայաստանը մոտ է Ռուսաստանին, և Մոսկվայում էլ իմ հայրենակիցները շատ են: Երբ լինում եմ ռուսական մայրաքաղաքում, հաճախ մոտ 200 հոգուց բաղկացած խնջույքներ ենք կազմակերպում’,- այս մենամարտի մասին ասել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: […]